Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրոպա լիգա. Հայաստանը սպասում է պատմական արդյունքի

Հուլիսի 26-ին կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը: Երրորդ փուլի ուղեգրի համար հայկական թիմերից կպայքարեն «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: Վերջինս պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից, սակայն երկու հանդիպումների արդյունքում զիջելով շոտլանդական «Սելթիկին»՝ պայքարից դուրս էր մնացել և հայտնվել Եվրոպա լիգայում:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Փյունիկը» հյուրընկալվելու է ղազախական «Տոբոլին», իսկ «Ալաշկերտը»՝ Մոնտենեգրոյի «Սուտյեսկային»: Վերջինս Մոնտենեգրոյի չեմպիոնն է և Եվրոպա լիգայում հայտնվել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: «Ալաշկերտի» մրցակիցը որակավորման առաջին փուլում երկու հանդիպումների արդյունքում 3:0 հաշվով զիջել էր Ղազախստանի չեմպիոն «Աստանային»: Շատերը կարծում են, որ «Սուտյեսկան» հեշտ մրցակից է «Ալաշկերտի» համար, և որ ՀՖՖ-ի կողմից Հայաստանի չեմպիոն հռչակված թիմը կարող է պատմություն կերտել և հայտնվել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում: Հիշեցնենք նաև, որ հայկական թիմերից ոչ մեկին երբևէ չի հաջողվել եվրագավաթների խաղարկությունում հաղթահարել որակավորման երկու փուլի արգելք:

«Սելթիկի» դեմ «Ալաշկերտի» ցուցադրած խաղը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմից ավելին սպասել ուղղակի չէր կարելի: Եվ ընդհանրապես՝ Սուքիասյանի մարզչական փիլիսոփայությունը հասկանալու համար գերմարդկային հատկություններ են հարկավոր, որը, ցավոք, չունենք:

Անդրադառնանք թերևս մեկ նյուանսի. խոսքը Չեմպիոնների լիգայի խաղարկությունից առաջ «Ալաշկերտը» համալրած լեգեոներների մասին է: «Սելթիկի» հետ Երևանում կայացած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Սուքիասյանին հարցրել էր՝ թիմի լեգեոներներին Դո՞ւք եք ընտրել, օրինակ՝ Սեսար Ռոմերոյին. թե՞ սելեկցիոներները: «Եթե խելացի հարց տայիր, կպատասխանեի. ինչպե՞ս կարող էի չիմանալ, ցտեսություն»,- ասել էր Սուքիասյանը:

Բանն այն է, որ «Ալաշկերտի» լեգեոներները «Սելթիկի» հետ թե՛ առաջին և թե՛ պատասխան խաղում թերհաս ֆուտբոլիստների տպավորություն թողեցին: Թե՛ երկրպագուների և թե՛ լրագրողների մեջ բնականաբար հարց էր ծագել՝ ո՞վ է նրանց հրավիրել: Լրագրողին բավական կոպիտ պատասխան տալով՝ Սուքիասյանը հեռացել էր ասուլիսի սրահից: Ի դեպ, «Սելթիկի» հետ պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսին էլ շոտլանդացի գեթ մեկ լրագրող չէր ներկայացել: Նման ֆուտբոլիստների ընտրությունը կրկին վկայում է «Ալաշկերտի» մարզչի «փառահեղ» լինելու մասին:

Մինչև Սուքիասյանի գալը՝ «Ալաշկերտն» իսկապես ամուր թիմ էր: Եթե այս թիմը շարունակեր գլխավորել Աբրահամ Խաշմանյանը, կարծում ենք՝ «Սուտյեսկային» հաղթելու հավանականությունը անհամեմատ ավելի մեծ ու իրատեսական կլիներ:

Ինչևէ, եվրագավաթների խաղարկություններում պատմական արդյունք գրանցելու իրական հնարավորություններ ունի Երևանի «Փյունիկը»: Եվրոպա լիգայի խաղարկությանն ընդառաջ կանգնելով բավական լուրջ խնդիրների առաջ՝ մեր թիմը համոզիչ հաշվով պայքարից դուրս է թողել մակեդոնական «Վարդարին», որը նախորդ տարի ելույթ էր ունեցել հեղինակավոր մրցաշարի խմբային փուլում: Ինչպես «Ալաշկերտը», այնպես էր «Փյունիկը» եվրագավաթների խաղարկությունից առաջ համալրումներ ունեցավ: Ի տարբերություն «Ալաշկերտի» լեգեոներների՝ «Փյունիկ» հրավիրվածները պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, որոնք զգալիորեն ուժեղացրել են երևանյան ակումբը՝ լրացնելով բացերը:

«Փյունիկն» ունի պրոֆեսիոնալ գլխավոր մարզիչ՝ ի դեմս Անդրեյ Տալալաևի, որը կարճ ժամանակում հասցրել էր պատկերացում կազմել թիմի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Տալալաևն ընտրել էր այնպիսի կադրեր, որոնք կարող են օգնել թիմին: Ընդունենք, որ Տալալաևի և Սուքիասյան Վարուժանի ընտրած լեգեոներների միջև սար ու ձորի տարբերություն կա: «Վարդարի» նկատմամբ տարած հաղթանակը, կարծում ենք, վստահություն կհաղորդի «Փյունիկի» ֆուտբոլիստներին:

Նշենք, որ մեր թիմից հիմնական կազմի միանգամից 7-8 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով չեն մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին: «Տոբոլը» որակավորման առաջին խաղում ընդհանուր 3:0 հաշվով առավելության էր հասել վրացական «Սատմտրեդիայի» նկատմամբ: Վերջինս իր կարգով զգալիորեն զիջում է «Վարդարին»: Ղազախական թիմը դավանում է պաշտպանողական, միևնույն ժամանակ՝ ուժային ֆուտբոլ:

«Հայկական ֆուտբոլում մեծ փոփոխություններ են կատարվում։ Իսկ մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Ուրախ կլինեմ ևս մեկ քայլ անել։ Հաջորդ մրցակիցը ղազախական «Տոբոլն» է, որը խաղում է 5 պաշտպանով։ Պարզ է, որ նրանք զգուշավոր ֆուտբոլ են խաղալու»,- «Վարդարի» հետ խաղից առաջ ասել էր Տալալաևը:

Առաջիկա դիմակայությունում «Փյունիկի» գլխավոր զենքը արագաշարժ ֆուտբոլիստներն են ու տեխնիկապես գրագետ խաղը: «Փյունիկն» ունի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում հայտնվելու լավ հնարավորություն, և հուսանք, որ պատմական արդյունքն այնուամենայնիվ կգրանցվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում