211652_close_icon
views-count3553 դիտում article-date 16:57 21-02-2019

Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել Միհրան Պողոսյանի և Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործերից

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս խոսքով՝ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: «Բայց թե ինչ փուլում է գործը, խնդրում եմ դիմեք ՀՔԾ-ին»,-հավելեց Ա. Վանեցյանը: Անդրադառնալով Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործին՝ նշեց, որ այն գտնվում է նախաքննության փուլում: Հարցին, թե արդյո՞ք հյուրանոցը արդեն պետության վերահսկողության տակ է, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն դեռևս պետությանը չի հանձնվել, գործընթացը վարում է Պետգույքի կառավարման կոմիտեն:

Նմանատիպ նյութեր