Արտակարգ դեպքերի հետևանքով նախորդ տարի Հայաստանում զոհվել է 403 մարդ
2018թ. հանրապետությունում գրանցվել է 16 231 արտակարգ դեպք, որոնց հետևանքով տուժել է 11 616 մարդ (403-ը զոհվել են, 11 213-ը` վիրավորվել), տարհանվել է 1 040 մարդ, փրկվել է 301 մարդ: Այս տվյալները ներկայացված է Վիճակագրական կոմիտեի «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին» հրապարկման մեջ։
Ըստ հրապարակման՝ գրանցված արտակարգ դեպքերի 1.9%-ը բաժին է ընկել տարերային վտանգավոր երևույթներին, որոնց հետևանքով տուժել է 4 մարդ (2 զոհ, 2 վիրավոր), 104-ը` տարհանվել, 1-ը՝ փրկվել:
Արտակարգ դեպքերի 67.7%-ն էլ բաժին է ընկել տեխնածին արտակարգ դեպքերին, որոնց հետևանքով տուժել է 6 378 մարդ (364 զոհ, 6 014 վիրավոր), 437-ը` տարհանվել, 295-ը՝ փրկվել:
Վիճակագրության համաձայն, արտակարգ դեպքերի 30.4%-ն էլ բաժին է ընկել սոցիալ- կենսաբանական արտակարգ դեպքերին, որոնց հետևանքով տուժել է 5 234 մարդ (37 զոհ, 5 197 վիրավոր), 499-ը` տարհանվել, 5-ը՝ փրկվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին