Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

«Թավշյա գործիչները» «հարամեցին» Կարեն Կարապետյանի երկնիշ տնտեսական աճը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) ավելի քան 15-16 օրվա լռությունից հետո, ապրիլի 27-ին հրապարակել է տնտեսության առանցքային ճյուղերին՝ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, շինարարությանը, հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակին, հանրապետության մշտական բնակչությանը վերաբերող վիճակագրական ցուցանիշները: Ազգային վիճակագիրների ավելի քան երկշաբաթյա լռությունից հետո դրսևորված ակտիվությունն ու ներկայացված վառվռուն ցուցանիշները նախընտրական պայքարի լոզունգների տպավորություն են թողնում, բայց ոչ պաշտոնական վիճակագրություն:

Նախ. ԱՎԾ-ում ճշտել են ՀՆԱ-ի 2016 և 2017 թթ. ամփոփ և բնակչության մեկ շնչի հաշվով տվյալները և ստացվել է, որ եթե մեր տնտեսության մեջ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2016թ.-ին կազմել է 3524 դոլար, անցած տարվա ընթացքում այն աճել է ավելի քան 350 դոլարով և կազմել 3872 դոլար: Ի սեր ճշմարտության նշենք, որ վերջին տարիներին, որպես կանոն, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, եթե չի նվազել, ապա լավագույն դեպքում աճել է տարեկան առավելագույնը մի քանի տասնյակ դոլարով, ինչը, բնականաբար, անհամեմատելի է 350 դոլարին, որը տնտեսության այս վիճակում ֆանտաստիկ ցուցանիշ է։

Առաջին եռամսյակում հանրապետության արդյունաբերությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի քան 8%-ոց աճ է արձանագրել: Ընդ որում՝ բացառությամբ մի քանի ոլորտների անկման, մնացած բոլոր դեպքերում աճն էական է: Բազմաթիվ դեպքերում երկնիշ, որոշ դեպքերում՝ «մի քանի անգամվա»: Նախկինում եղած բոլոր այն ոլորտները, որոնցում 20-30%-ոց անկում էր, եռամսյակի կտրվածքով կամ աճ են արձանագրել կամ էլ վատագույն դեպքում՝ անկումը նվազեցվել է 2-3%-ի:

Գյուղատնտեսությունը, որ Կարեն Կարապետյանի գալուց հետո դարձել էր ռազմավարական առաջնահերթություններից մեկը, բայց նրա գործունեության ամբողջ ընթացքում բոլոր նախորդ տարիների համեմատությամբ միայն անկում էր գրանցում, չէր հաջողվում անգամ զրոյական վիճակի բերել, այս տարվա առաջին եռամսյակում ամբողջ 2.2%-ոց աճ է արձանագրել: Իսկ բուսաբուծության ոլորտում մարտ ամսվա ցուցանիշները 2.2 անգամ գերազանցել են 2017թ.-ի մարտի ցուցանիշներին:

Ավելի ապշեցուցիչ են ցուցանիշները շինարարության ոլորտում. նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ 75%-ոց աճ: Ընդ որում այս տարվա մարտ ամսին շահագործման է հանձնվել 4.4 անգամ ավելի բնակմակերես, քան 2017թ.-ին: Հիմնական միջոցների գործարկման և իրականացված շինարարության ինդեքսները բաժնում ցույց է տրվում, որ պետական բյուջեի հաշվին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 99.9 անգամ ավելի հիմնական միջոցներ են գործարկվել, միջազգային վարկերի միջոցներով 2.3 անգամ ավելի շինարարություն է իրականացվել, Զարգացման ասիական բանկի միջոցներով 5 անգամ ավելի շինարարություն է իրականացվել, նույնքան անգամ էլ ավելի շինմոնտաժային աշխատանքներ: Հայ Առաքելական եկեղեցու միջոցներով ավելի քան 23 անգամ ավելի շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներ են իրականացվել:

Այստեղ էականը թվերի ճշմարտացիությունը դրանց իրական չափը չէ, անգամ, թե ինչ միջոցներով են այդ կասկածելի աշխատանքները իրականացվել: Պարզապես դրանք խիստ տպավորիչ են, և վիճակագրությունը դիտելիս առաջին հայացքից աչք են ծակում 20-30 անգամվա պարզապես թռիչքային աճով:

Ամենահամեստ ցուցանիշներից մեկը գրանցվել է առևտրի ոլորտում, որտեղ աճը կազմել է ընդամենը 12-13%:

Չնայած վերջին երկու տարիներին վարչապետական կրճատումների, հանրապետությունում 5-6 հազարով ավելացել է զբաղվածների թիվը, իսկ գործազրկության մակարդակը նվազել է ավելի քան հազար մարդով: Այս տարվա մարտ ամսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ արտահանում-ներմուծում արտաքին առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 25-30%-ով:

Նման աննախադեպ աճ է տնտեսությանը վերաբերող բոլոր ցուցանիշների առումով:

Միակը, որ ներկայացված թվերում այնքան էլ տպավորիչ չէ, Հայաստանի մշտական բնակչության թիվն է. 2016-ի հունվարի 1-ի դրությամբ այն եղել է 2998.6 հազար մարդ, 2017-ի հունվարի 1-ին՝ 2986.1 և այս տարվա ցուցանիշը՝ 2972.7: Փաստորեն վերջին մեկուկես տարում գրանցած այդպիսի ֆանտաստիկ աճերից հետո անգամ, երկրից հեռացողների թիվը շարունակել է աճել (հավանաբար ինչ-որ աճի վիրուս է տարածվել Հայաստանում կամ էլ ԱՎԾ-ի համակարգիչներում): Մինչև Կ. Կարապետյանի վարչապետությունը ստանձնելը երկրից տարեկան պաշտոնական տվյալներով հեռացել է 12.5 հազար մարդ, նրա ստանձնելուց գրեթե մեկուկես տարի հետո՝ 13.5 հազար մարդ: Տնտեսության մեջ 7-8%-ոց աճ նկարելուց ու «բարեհաջող մարսելուց» հետո, թերևս Կ. Կարապետյանի հորդորով, ԱՎԾ-ն լծվել էր երկնիշ տնտեսական աճի նկարագրության գործընթացին, բայց «թավշյա գործիչները», կարծես, ամեն ինչ հարամում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում