Քաղաքական 11:51 27/11/2018 Հայաստան

Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է

Ներքաղաքական կայունություն չի հաստատվի

«Դեռ մինչև ընտրությունները ես ասել եմ, որ արտահերթ ընտրություններում որևէ լավ բան չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայությունուն։ Երկրորդ, ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին, այսինքն մեկ-երկու ամիս անց՝ այն լինելու է  լրիվ ուրիշ»,- այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց ՀՀԿ ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

«Վստահ եմ՝ բոլորդ լավ հիշում եք, որ իշխանությունների նախագծած ընտրական օրենսգիրքը և արտահերթ ընտրությունների որոշում ընդունելու հարցը գրեթե միաժամանակ էին դրվել ԱԺ-ում։ Իրականում սա արդեն լուրջ կասկածի տակ էր դնում ընտրությունների լեգիտիմությունը, քանի որ այդ որոշումը մեկ մարդու որոշում էր, որը փաթաթվեց հասարակության վզին»,- ասաց բանախոսը։

ՀՀԿ-ի երկու քայլը
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն, ի շահ Հայաստանի, արել է երկու կարևոր քայլ։

«Առաջինը, այն, որ այսօր իշխող վարչախումբը և նրա պարագլուխն ամեն օր շեշտում են, որ տեղի է ունեցել խաղաղ, թավշյա հեղափոխություն։ Բայց դա եղել է  ոչ թե իրենց պատճառով, այլ բացառապես եղել է նախկին իշխանությունների որոշումը։ Այս քայլն առնվազն հարգանքի է արժանի։ Եթե որևէ մեկը կարծում էր, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառել, խորապես սխալվում է։ Ի՞նչ է, Երանոսյան Լյովան պետք է հրաման չկատարե՞ր։

Երկրորդ քայլը. որոշ ժամանակ առաջ, երբ դեռ պարզ չէր՝ ՀՀԿ-ն մասնակցելու է  ընտրություններին, թե ոչ, ես հանդիպեցի կուսակցության ղեկավարներից մեկի հետ, հարց տվեցի՝ մասնակցելո՞ւ եք ընտրություններին, թե ոչ։ Պատասխան հնչեց, որ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի։ Ընտրություններն արդեն փաթաթված էին մեր հասարակության վզին, և չգնահատել մասնակցելու նման փաստարկն ուղղակի չի կարելի»,- նշեց ՀՀԿ թեկնածուն։

Շահնազարյանը շեշտեց՝ իշխող ուժի ղեկավարն ամեն ինչ անում է, որպեսզի ստվեր գցի ընտրությունների վրա։ Խոսքն, ըստ նրա, վարչական ռեսուրսի կիրառման մասին է, որը Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց և արձակուրդ գնաց ՀՀԿ պատգամավորության մեկ այլ թեկնածու Արփինե Հովհաննիսյանի զգուշացումից հետո։

Ներքին մարտահրավերները լուրջ են

ՀՀԿ պատգամավորության թեկնածուն նաև նշեց՝ ՀՀ անկախության ողջ պատմության ընթացքում երբեք մարտահրավերներն այսքան լուրջ չեն եղել։

«Ներքին մարտահրավերների մասին. տեղի ունեցավ համաներում, աննախադեպ իրավական ակտ։ Համաներումն արդարադատության ինստիտուտ է, պետությունն իր իրավունքները զիջում է մասնավոր անձանց՝ զոհվածների հարազատներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Ես նկատի ունեմ ՊՊԾ գնդում տեղի ունեցած ահաբեկչական գործողության իրականացնողներին։ Դա գործողություն էր առաջին  հերթին պետության դեմ, իսկ քանի որ այսօրվա իշխանության պարագլուխն ասում է, որ ինքը նոր պետություն է, կրակել են հին պետության վրա։ Ավելին, նա հայտարարում է, որ ժողովուրդն ինքն է, բայց դա այդպես չէ։ Նա ոչ միայն ներում է պետության վրա արձակած կրակոցները, համարում, որ դա իր գործն է, այլև ասում, որ համաներման որոշում պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակված կրակոցներն ընդունեցին իրենց վրա։ Պատկերացնո՞ւմ եք ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատությունը հանձնի մասնավոր մարդկանց։ Այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր մեր իրավապահ համակարգի արժանապատվությանը։ Ոստիկանությունը երբևիցե չի եղել այսքան թույլ և իշխանության կողմից նվաստացված։ Այսօրվա ոստիկանապետն այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է»,- ասաց բանախոսը։

Ներկայիս իշխանությունների գործելաոճի մասին և հայտնի գաղտնալսման մասին

Ներկայիս իշխանությունների գործելաոճի մասին խոսելիս Դավիթ Շահնազարյանը համեմատական անցկացրեց՝ նշելով, որ պրոֆեսիոնալ հանցագործներն իրենց հանցագործությունները սովորաբար թաքցնում են նոր հանցագործությունների կամ նոր դիակների տակ։

«Օգոստոսի 17-ի առավոտյան մամուլում հայտնվեց հայտնի գաղտնալսման ձայնագրությունը։ Նույն երեկոյան վարչապետը հանրահավաքում պետք է հայտարարեր մի այնպիսի նորություն, որը կխլացներ դա։

Բացառապես այդ պատճառով նա նույն երեկոյան հայտարարեց ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու մասին։ Այդ գաղտնալսման աղմուկը լռեցվեց այդ հայտարարություններով։

Մեկ այլ օրինակ, երբ նա մասնակցում էր ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովին և իր համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանը չի պահպանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը, անմիջապես դրանից հետո՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մեկ այլ ցնցող հայտարարություն արեց, այն է, որ Հայաստանում 800 հազար այսպես կոչված անբան կա։ Նույնիսկ թշնամին հայ ժողովրդին նման գնահատական չի տվել»,- հիշեցրեց Դավիթ Շահնազարյանը՝ նման հայտարարությունները որակելով իշխանությունների տապալումը կոծկելու փորձ։

«Ժողովուրդը Նիկոլն է» կարգախոսն իրականության հետ կապ չունի

ՀՀԿ պատգամավորության թեկնածուն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վերջին քայլերթը ցույց տվեց՝ «Ժողովուրդը Նիկոլն է» կարգախոսն իրականության հետ կապ չունի։

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունից հետո ֆեյսբուքյան էջով երեկվա Փաշինյանի ուղիղ եթերին, Դավիթ Շահնազարյանի խոսքով, վարչապետի պաշտոնակատարին զայրացրել էր ոչ միայն ազատամարտիկի հայտարարությունը, այլ հիմնականում՝ երեկվա ՀՀԿ-ի մեծաթիվ մարդկանց մասնակցությամբ միջոցառումը՝ կապված քարոզարշավի հետ։

«Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է  Նիկոլ Փաշինյանը։ Խոստանում եմ, որ ամսի չորսին կայանալիք իմ ասուլիսում բոլորդ կհամոզվեք՝ սա իշխանության ձգտում է։ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»,- ասաց բանախոսը։

Լրագրողները Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեցին՝ ինչու է  ՀՀԿ-ն մասնակցում այս ընտրություններին։ Վերջինս պատասխանեց՝ այն պարզ պատճառով, որ այլ ընդդիմություն գոյություն  չունի, մնացած բոլոր ուժերը հեղափոխական են՝ առանց բացառության։

«Դեռ ապրիլ ամսից հայտարարել եմ, որ այս հեղափոխություն կոչվածն իսկական չարիք է հայկական երկու պետականությունների համար։ Եվ վերջապես, դա պատասխանատվություն է։ Ավագանու ընտրություններում, երբ ընդդիմություն չէր մասնակցում, ձևավորվել է, այսպես կոչված, հեղափոխական ավագանի։ Նորընտիր քաղաքապետի առաջին գործողություններն ուղղակի բարբարոսություն էին»,- ասաց նա։

«Մարտի մեկ»

Անդրադառնալով Մարտի 1-ի թեմային՝ նա իշխանություններին կոչ արեց ադ հարցով դիմել ՀՔԾ-ին։ «Ես այս թեմայի վերաբերյալ որևէ դիտարկում վերջերս չեմ արել, նախկինում ինչ որ ասել եմ, ասածիս տերն եմ։ Ես ընդամենը համառոտ նկարագրել եմ այն, ինչին մասնակից և ականատես եմ եղել։ Իշխանությունները անտեղյակ են ամեն ինչից։

Ես չեմ ասել շշեր հավաքել, ես ասել եմ շշեր ջարդել։ Դրանք այն շշերն էին, որոնք վստահ եմ քրեական խմբերի կողմից ջարդած խանութներից տանում էին, և խնդիր կա, որ այդ շշերը չօգտագործվեին ցուցարարների կողմից։ Այդ մարդիկ շատ լավ գիտեն ինչ է եղել։ Հիմա այդ մարդիկ իրենց դրել են ռետինե խողովակի տեղ։ Փորձում են մոլորեցնել մարտի մեկի զոհերի հարազատներին, նրանց օգտագործել բացառապես իրենց քաղաքական նպատակների համար»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։

Բանակը դարձել է թիրախ

Անդրադառնալով բանակի թեմային՝ ՀՀԿ-ական գործիչը շետեց, որ Նիկոլ Փաշինյաnի կողմից բանակի նկատմամբ հարձակումներ են տեղի ունենում, բանակը վերջինիս համար դարձել է թիրախ։

Դավիթ Շահնազարյանը շեշտեց՝ ներկայիս իշխանություններն Արցախի համար շատ ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանը՝ իր բոլոր զինված ուժերով։

Կադրային սով

Անդրադառնալով իշխանությունների կադրային սովին՝ նա նշեց, որ ասվածի հետ այդքան էլ համաձայն չէ. «Ինչու են կառավարության անդամներն այսքան խեղճուկրակ. որովհետև իրենց առջև քաղաքական ծրագիր չկա, քաղաքական գիծ չկա։ Խնդիրներն անընդհատ փոխվում են, թե չէ այսքան ժամանակ ինչ-որ բան սովորած կլինեին։ Նիկոլ Փաշինյանի առաջին խնդիրը ներդրումներն էին։ Գիքորի նման անընդհատ «էստի համեցեք» էր անում։ Ախր դա չի կարող լինել, ներդրողներին պետք է օրինականություն, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ օրենքն ինքն է»։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իշխանությունը զբաղված է բացառապես հակաքարոզով, հասարակության մի մասը թմբիրից դուրս են գալիս, և նրանք դա տեսնում են. «Պետական մտածողության ի սպառ բացակայություն. օր առաջ պետք է ազատվենք այս վարչախմբից»։

Գեներալներին՝ ՀՔԾ

«Գիտեք՞, երբ առաջին գծից սպաներն ու գեներալները ծանուցագրով կանչvում են ՀՔԾ, և ինչ-որ կապիտանի հավասար աստիճան ունեցողները նրանց ժամերով սպասեցնում են, դա ուղակիորեն ուղղված է բանակի դեմ։ Ավելին, դրա նպատակն է բանակը բերել այն վիճակին, ինչ ոստիկանությունն է այսօր գտնվում։ Դա նպատակ է։ Բանակը նուրբ օրգանիզմ է, պետք է հասկանալ՝ ինչ ես անում, իսկ էս դասալիքների կառավարությունը չի կարող հասկանալ։ Բանակի թուլացումը կատարվում է վարչապետի ուղղակի հրահանգով»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։ 

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ձերբակալության թեմային՝ ապա նրա խոսքով, որևէ ստահակ թող չպնդի, որ վերջինս պահածո է գողացել, քանի դեռ դատարանով մեղադրանքն ապացուցված չէ։

«Անկախ նրանից՝ դատարանն ինչ կորոշի, փաստ է մի բան. Մանվել Գրիգորյանը հայրենիքի առջև այնքան ծառայություն է մատուցել, որ իրավունք ունի արդար դատաքննության, որովհետև նրա մատուցած ծառայություններն այնքան շատ են, որ այսօրվա ողջ կառավարությունը միասին վերցրած՝  դրա մեկ քառորդը չի արել»,- հայտարարեց Շահնազարյանը։

Ապրիլյանի ծրագիրը դեռ կա Ադրբեջանում

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին և դրանից հետո առաջնագծում վերազինման հարցին՝ ՀՀԿ պատգամավորության թեկնածուն նկատեց, որ 2016 թվականից հետո իրավիճակն առաջնագծում այնքան է փոխվել, որ համեմատել չի կարելի։

«Իհարկե, համարել այդ ամենը բավարար, չի կարելի։ Մենք հերոսաբար կանգնեցրեցինք մի ահավոր ծրագիր, որը մինչև հիմա դեռ Ադրբեջանի մոտ կա»,- ասաց նա։

Կոռուպցիանի մասին՝ դեմագոգիա

Դավիթ Շահնազարյանի խոսքով, եթե ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին, դա դեմագոգիա է. «Կոոռուպցիան նրա քթի տակ է։ Քանի դեռ 35 հազար դոլարի տենդեր շահած փոխվարչապետ Ավինյանը բանտախցում չէ, ուրեմն թող մտքով չանցնի խոսել կոռուպցիայի մասին, որևէ իրական քայլ կոռուպցիայի դեմ բացարձակապես չի կատարվում։ Ընդամենը՝ պրոպագանդա»։

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նախկին իշխանությունների իրականացրած արտաքին քաղաքականությանը, որը, նրա խոսքով, բավական բարդ է եղել։ Մինչդեռ վարչապետի ոչ մի խոստումը, մինչ այժմ, չի կատարվել. «Ես նրան եմ մեղադրում  ստախոսությա մեջ, ինչում նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին։ Հասարակությունը տեսնում է այդ ստախոսությունը։ Վստահ եմ՝ դա շատ կարճ է տևելու։ Այս խորհրդարանը հինգ տարի դիմանալու հնարավորություն չունի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու ոտնլվայի ժամանակ լվացել կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկում են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}