Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Խոշորացված համայնքներում հանրապետության բնակչության թվի նվազման միջինից բարձր ցուցանիշներ են արձանագրվել

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ, որ կազմում է 2962.1 մլն մարդ: Սրանից 1893.4 մլն-ը քաղաքային բնակչությունն է, 1068.7-ը՝ գյուղական:

Մեկ տարի առաջ՝ 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ, դարձյալ պաշտոնական տվյալներով, հանրապետության բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 2969.9 մլն մարդ, որից քաղաքային բնակչության թիվը 1894.5 մլն էր, իսկ գյուղականը՝ 1075.4 մլն: Փաստորեն, նշյալ մեկ տարվա ընթացքում հանրապետության բնակչության թիվը նվազել է 7.8 հազարով: Ընդ որում, քաղաքային բնակչության թիվը նվազել է 1.1, գյուղականը՝ 6.7 հազար մարդով (ավելի քան 6 անգամ):

Հանրապետության մասշտաբով բնակչության թվի փոփոխության պատկերը ժամանակի մեջ հասկանալու համար զուգահեռներ անցկացնենք վերջին տարիների միջև: Նախ՝ սկսած 2015թ.-ից հանրապետության բնակչության թվի նվազումը յուրաքանչյուր հաջորդ տարում դրական առումով կրճատվել է շուրջ 600-ով. 12.9 հազար-12.3 հազար-11.6 հազար: 2015-2018թթ. ապրիլ ամիսների ԱՎԿ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր տարի հանրապետության բնակչության թիվը նվազել է միջինում 11-13 հազարով: Ընդ որում, պետք է նշել, որ հեղափոխությունից հետո «ապրիլ ամիսների միջակայքում» մեկ տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թվի անկումը կասեցվել է միանգամից 3.8 հազար մարդով, ինչը կարելի է ոգևորող ցուցանիշ համարել:

2015թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղական բնակչության թիվը՝ 1.095.600 մարդ, 2018թ.-ին՝ 1.075.400 և այս տարի՝ 1.068.700: Ստացվում է, որ վերջին 5 տարիներին (ապրիլի 1-ի տվյալներով) Հայաստանի բնակչության թիվը նվազել է 44.600-ով, որից գյուղական բնակչությունը՝ 27.000 մարդով: Այդ ընթացքում հանրապետության ընդհանուր բնակչությունը նվազել է 1.5%-ով, մինչդեռ գյուղական բնակչությունը՝ 2.5%-ով, քաղաքայինը՝ 0.3%-ով: Փաստորեն 5 տարվա ընթացքում գյուղական բնակչությունը ավելի քան 8 անգամ շատ է նվազել քաղաքայինից:

2018թ.-2019թթ. գյուղական բնակչությունը նվազել է 0.63%-ով կամ 6700 մարդով: Մինչդեռ նույն ընթացքում քաղաքային բնակչությունն աճել է 1100 մարդով:

Ինչ է ցույց տալիս 2017-2019թթ. վիճակագրությունը մարզերի գյուղական բնակչության առումով: Նախ՝ թվերը հակասում են այդ առումով իրականացվող քարոզչությանն առ այն, որ վերջին մեկ տարում նախորդների համեմատությամբ բնակչության արտահոսքը նվազել է: Գյուղական բնակչության դեպքում այդ արտահոսքը էապես ավելացել է: Ահավասիկ. 2017-2018թթ. ապրիլի 1-ի տվյալներով՝ Արագածոտնի մարզի գյուղական բնակչությունը նվազել է 600 մարդով, մինչդեռ 2018-2019թթ. ապրիլի 1-ի տվյալներով՝ 1100-ով: Նույն ընթացքում Արարատի մարզում գյուղական բնակչությունը նվազել է 300 մարդով, մինչդեռ վերջին տարում՝ 800-ով: Արմավիրում այս ցուցանիշը կայուն է. տարեկան 200-ական մարդ: Գեղարքունիքում նախորդ տարում մարզի գյուղական բնակչությունը նվազել է 300-ով, հետհեղափոխական տարում՝ 700-ով: Լոռիում՝ նախորդ տարում 1800-ով, հետհեղափոխական տարում՝ 700-ով: Կոտայքում՝ 2017-2018թթ. ապրիլի 1-ով 700-ով, վերջին տարում՝ 100-ով: Շիրակում համապատասխանաբար 1900-ով և 1100-ով: Սյունիքում՝ 300-ով և 400-ով: Վայոց ձորում երկու տարիներին էլ 500-ականով և Տավուշում՝ նախորդ տարում 500-ով, հեղափոխությունից հետո՝ 800 մարդով:

Համաձայն վիճակագրության՝ 2017թ. ապրիլի 1-ի համեմատությամբ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ Աշտարակի տարածաշրջանի գյուղական բնակչությունը նվազել է 1300 մարդով: Մարզում կա 111 գյուղական բնակավայր: Ստացվում է, որ միջինում մեկ գյուղի բնակչությունը կազմում է 880-900 մարդ: Հետևաբար վերջին երկու տարիներին այս մարզում ավելի քան «1.5 գյուղ իսպառ դատարկվել է»:

Արտաշատում երկու տարում մարզի գյուղերից մեկը կիսով չափ է դատարկվել: Մարտունու տարածաշրջանի գյուղական բնակչությունը, որ 2017-2018թթ. կայուն կազմ ուներ, վերջին մեկ տարում նվազել է 300-ով:

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի բնակչությունը մեկ տարի առաջ նվազել է 600 մարդով, վերջին մեկ տարում՝ ևս 300-ով: Փաստորեն 10-11 հազար բնակչություն ունեցող այս շրջանում երկու տարվա ընթացքում բնակչության թվաքանակը նվազել է 900 մարդով կամ ավելի քան 8%-ով:

Այստեղ միջինացված մեկ գյուղում ապրում է 550-560 մարդ: Հետևաբար վերջին երկու տարիներին այս տարածաշրջանում գրեթե երկու գյուղ է դատարկվել:

Ախուրյանի տարածաշրջանի գյուղական բնակչությունը նախորդ տարվա ապրիլի 1-ով նվազել է 900 մարդով, հեղափոխությունից հետո՝ 500-ով: Երկու տարվա ընթացքում՝ 1400-ով, որ կազմում է այս տարածաշրջանի գյուղական ընդհանուր բնակչության 3.7%-ը: Այստեղ էլ ավելի քան մեկ գյուղ է լիովին դատարկվել:

Արթիկի տարածաշրջանի բնակչությունը նախ՝ նվազել է 900-ով, հեղափոխությունից հետո՝ ևս 500-ով, որ կազմում է այս տարածաշրջանի գյուղական ընդհանուր բնակչության ավելի քան 4.5%-ը: Եղեգնաձորի տարածաշրջանի գյուղական բնակչությունը վերջին մեկ տարում նվազել է 500 մարդով, իսկ դրանից առաջ՝ 300-ով: Մի գյուղ էլ դատարկվել է այս տարածաշրջանում: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքն ու միացյալ խոշորացված բնակավայրի բնակչությունը վերջին երկու տարիներին 5800-ից նվազել է 5500-ի՝ շուրջ 5.2%: Վերջինը հանրապետությունում արձանագրված բնակչության նվազեցման ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

ԱՎԿ-ի թվերի համադրումից ստանում ենք, որ վերջին երկու տարիներին հանրապետությունում բնակչության թվի հաշվով ավելի քան 10 գյուղ լիովին դատարկվել են: Ընդ որում, հաստատ 5 գյուղ ու ավելի՝ միայն վերջին տարում:

Թե որքանով է համայնքների խոշորացումը դերակատարություն ունեցել դրա վրա, հիմա դժվար է ասել, պետք է լրջագույն ուսումնասիրություն կատարվի: Բայց գյուղական բնակչության թվաքանակին վերաբերող տվյալները դիտարկելիս բազում հարցեր են առաջանում, որ լուրջ կարիք ունեն ուսումնասիրության:

Աշտարակը հանրապետության ամենաբարեկեցիկ տարածաշրջաններից մեկն է, բայց ամենամեծ արտահոսքերից մեկն այստեղից է: Նույնը կարելի է ասել Արտաշատի մասին: Մյուս կողմից էլ՝ Տաշիրի տարածաշրջանի բնակչությունը վերջին երկու տարիներին նվազել է ավելի քան 8%-ով:

Համայնքները խոշորացնում են, որ կյանքը լավանա, բայց ամենաբարձր արտահոսքերից մեկն արձանագրվում է հենց այդ խոշորացված համայնքում, ընդ որում՝ հանրապետության ամենաբարեկեցիկ համայնքներից մեկում:

Եվ այդ ամենն անտեսելով՝ հեղափոխական իշխանությունները ծրագրել են շարունակել համայնքների խոշորացման գործընթացը՝ չունենալով որևէ տեսլական ընդհանրապես համայնքների ամրացման, հզորացման հեռանկարի առումով: Մինչդեռ սրանց լուծումներից են կախված հանրապետության գյուղատնտեսության և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, համայնքների համաչափ զարգացման հետագա հնարավորությունները: Հետևանքները հետաքրքիր չեն, պատճառները պարզված չեն, նպատակներն էլ պարզ չեն, ու գործընթացը շարունակվելու է: Որովհետև հեղափոխական կառավարությունը բազմաթիվ հարցերում ՀՀԿ-ի ժառանգորդն է: Հետևաբար մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ, որ գյուղական համայնքների դատարկվելը կմտահոգի կառավարությանը խոշորացման գործընթացը դադարեցնելու, դատարկվելու պատճառները հասկանալու, լուծման ուղիներ գտնելու և դրանք իրապես ուժեղացնելու առումով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում