Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնում է Ույծ գյուղի դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունների բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է Ույծ գյուղի դպրոցի նախկին տնօրենի 
ապօրինությունների բացահայտման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ույծ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը 2007-ից 2017 թվականի ընթացքում յուրացրել է դպրոցում հրամանագրված որոշ աշխատողների ամբողջ աշխատավարձը՝ որոշակի գումար վճարելով նրանց աշխատանքը փաստացի կատարած անձանց՝ յուրացնելով խոշոր չափերի՝ 1 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]