News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում կատարված փոփոխությունները եւ դրա հետ առաջ եկած սպասելիքները կազդեն նաեւ արգենտինահայերի վրա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին Արգենտինայի անկախության օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Նրա խոսքով, թավշյա հեղափոխությունը Հայաստանում «վիրտուոզ» կերպով իրականացվեց. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, հասարակական, հանրային, տնտեսական, քաղաքական պահանջի արտահայտումն էր, որը բավականին վիրտուոզ կերպով իրականացվեց, քանի որ ամեն ինչ կատարվեց խաղաղ ցույցերի միջոցով։ Յուրաքանչյուր փոփոխություն իր հետ սպասելիքներ է բերում եւ այդ փոփոխությունները, այդ սպասումները զգալու պատրաստակամությունը ազդելու է այն արգենտինացիների վրա, որոնք հայկական ծագում ունեն։ Այն  հայերը, ովքեր ժամանակին հաստատվել է Արգենտինայում, այսօր սերտ կապեր են պահպանում Հայաստանի հետ, ավելին այդ կապերը միայն էմոցիոնալ չեն, այլ նրանք ներդրումներ են կատարում Հայաստանում, այդպիսով նպաստելով Հայաստանի զարգացմանը»։

Դեսպանը հույս հայտնեց, որ այսուհետ Հայաստանում արգենտինացիները ավելի մեծ թափով ներդրումներ կանեն. «Հույս ունենք, որ այդ պատրաստակամությունը շատ ավելի ակտիվ կլինի։ Հայաստանում փոփոխություններից հետո սպասվում է, որ որակական ավելի նշանակալի թռիչք կապահովվի Արգենտինայի հայ համայնքի կողմից Հայաստանում ավելի լայնածավալ գործունեություն իրականացնելու համար»։

ՀՀ–ում Արգենտինայի դեսպանը շեշտեց, որ ակտիվորեն զարգանում են հայ–արգենտինական տնտեսական հարաբերությունները, ավելանում են ներդրումները. «Հայաստանում կատարվող ներդրումները բավականին մեծ ծավալ ունեն։ Արդեն իսկ գոյություն ունեցող ներդրումների կողքին կան նոր ծրագրեր, ինչպես, օրինակ, գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից ՀՀ ԱԳՆ նախկին շենքում բիզնես կենտրոնի կառուցման նախագիծն է։ Ներդրումների մեկ այլ ուղղություն արգենտինահայերի կողմից Տավուշում ջերմոցների ներդրումներն են, գրեթե 120 ջերմոցներ են այնտեղ արդեն կառուցվել։ Կա մեկ այլ միտում, որ արգենտինահայերի նվիրատվությունները դառնան ներդրումներ, այդպիսով ավելի փոխշահավետ դառնալով»։

Երկկողմ առեւտրաշրջանառությունը, նրա խոսքով, 1998 թվականի զրոյական ցուցանիշից հիմա հասել է 8 մլն դոլարի։ «Սակայն, երկկողմ առեւտրի ոլորտում երկու երկրները բախվում են մի շարք դժվարությունների, քանի որ աշխարհագրորեն հեռու են, այստեղ ավելի ստեղծարարություն է պահանջվում, բացի այդ Հայաստանը ծով ելք չունի, ավելին հայկական շուկան փոքր է, ուստի շեշտը դրվում է լոգիստիկ առումով ավելի հեշտ արտահանվող ապրանքների վրա։ Այս պահին հիմնականում աշխատանք է տարվում ոչ մեծ գյուղատնտեսական եւ աուդիո սարքավորումների արտահանման ուղղությամբ»,–նկատեց դեսպանը։

Խոսելով Արգենտինայի շուկայի համար հետաքրքրիր հայկական հայկական արտադրանքից՝ նա նշեց հայկական գինիներն ու ՏՏ ոլորտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ