Հիմքերը ինքնին Ռոբերտ Քոչարյանն է տվել, հանցագործությունը կոծկելու միտում ունեն. Սաքունց

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ուղղել՝ 2008-ի Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, սակայն տեղեկացրել էին, որ դիմումը քրեադատավարական կարգով որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն ընդունելու եւ համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։ Ինչո՞ւ դատախազությունը նման կերպ արձագանքեց, երբ ՀՀԿ-ն, կարծես թե, սկսել էր Մարտի 1-ը շրջել Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, մեր հարցերին պատասխանեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

- Պարոն Սաքունց, դատախազությունը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դիմումի, հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան, ինչպե՞ս կմեկնաբանեք նման պատասխանը՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականները, կարծես թե, Մարտի 1-ի պատասխանատվության բոլոր սլաքներն ուղղում էին Ռոբերտ Քոչարյանի դեմ:

- Հանրապետականները, թե ինչ էին անում, դա իրենց գործն է եւ իրենց քաղաքական տրամաբանությունն ու շահերը: Այստեղ խոսքը վերաբերվում է քրեական հանցագործությանը, որն իր բնույթով կոչվում է պետական ահաբեկչություն, եւ կա Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված օբյեկտիվ հարց, որի հիման վրա գլխավոր դատախազությունը պետք է համապատասխան գործողությունը կատարեր եւ դիմումը ուղարկեր ՀՔԾ՝ փաստի պարզման ուղղությամբ քննչական գործողություն կատարելու համար, այն է՝ հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին: Ես պետք է հիշեցնեմ, որ մենք ժամանակի ընթացքում նման հարց բարձրացրել ենք՝ կապված Վովա Գասպարյանի կողմից իր տված հարցազրույցներից մեկում՝ Ռազմական ոստիկանության կողմից կառավարության շենքը պահպանելու վերաբերյալ: Մեզ այն ժամանակ պատասխանեցին, որ գրությունն ուղարկվել է ՀՔԾ, թե ՀՔԾ-ն ինչ գործողություն կատարեց, այդպես էլ չիմացանք: Բայց, որ ես տեսնում եմ էական տարբերություն երկու նույնաբնույթ հարցերի վերաբերյալ՝ գլխավոր դատախազության կողմից, դա ակնհայտ է, որովհետեւ մի դեպքում գրում էին, որ ուղարկել են ՀՔԾ, մի դեպքում գրել են, որ մենք իրավունք չունենք իրենց ցուցում տալու, Նիկոլ Փաշինյանին պատասխանել են, որ հիմքեր չկան: Դա ընդհանրապես արտառոց է, որովհետեւ հիմքեր կան, թե չկան՝ դա պետք է պարզվեր Ռոբերտ Քոչարյանից բացատրություն վերցնելուց հետո, հիմքերը ինքնին Ռոբերտ Քոչարյանն է տվել՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց: Որովհետեւ մարդը հայտնում է կոնկրետ փաստի մասին՝ կրակոցների մասին, այդ կրակոցների արձակման մասին՝ ավտոբուսների հետեւից՝ ոստիկանների ուղղությամբ. դա պետք է, որ իրավապահ մարմնին առավել քան հետաքրքիր եւ շահագրգիռ լիներ: Դա խոսում է այն մասին, որ հանցագործությունը կոծկելու ակնհայտ միտում ունեն:

- Այստեղ հանցագործությունն է կոծկվո՞ւմ, թե՞ վախենում են Ռոբերտ Քոչարյանից:

- Վախենալով են կոծկում, թե առանց վախենալու են կոծկում, դրանից կոծկելու բնույթը չի փոխվում:

                                                                                                       Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3132 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը