Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարան է հրավիրել գլխավոր դատախազին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարան է հրավիրել 
գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է հանձնաժողովի անդամների հետ հանդիպման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 25-ին հանձնաժողովի նիստի ավարտին հայտնեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկությամբ, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է խորհրդարան: Հուսանք` դատախազը չի մերժի»,- ասաց Զոհրաբյանը:

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]