▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամիկոնյանց փողոցում կրակել են գազային ատրճանակից. վիճաբանության մասնակիցներին որոնում են

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Երևանում հնչած կրակոցներին: Այս առիթով նա մասնավորապես գրել է.

«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Արաբկիրի տարածքում կրակոցներ են հնչել։ Տեղեկացնեմ,որ այսօր ժամը 22.20 Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել։ Տուժածներ չկան։ Վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է, այս պահին ոստիկանության ծառայողները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար։ Կրկնեմ, որ հրազեն չի կիրառվել։ Խորհուրդ եմ տալիս չճշտված տեղեկատվությամբ բնակչության շրջանում ավելորդ լարվածություն չստեղծել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին