Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» կտավը Նյու Յորքում աճուրդի կդրվի ռեկորդային գնով

Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» կտավը Նյու Յորքում աճուրդի կդրվի ռեկորդային գնով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ականավոր նկարիչ Ամեդեո Մոդիիլյանի «Պառկած մերկ կինը (ձախ կողքին)» Sotheby՚s-ի՝ մայիսին Նյու Յորքում կայանալիք աճուրդում կդրվի ռեկորդային գնով՝ 150 միլիոն դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է աճուրդային տան կայքում:

Ինչպես ասված Է կայքում, 1917 թվականին ստեղծված նկարը Sotheby՚s-ի Impressionist & Modern Art Evening Sale աճուրդում կներկայացվի մայիսի 14-ին: «Սպասվում Է, որ Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը (ձախ կողքին)», կվաճառվի ավելի քան 150 միլիոն դոլարով»,- հայտնել են Sotheby՚s-ում: Sotheby՚s-ի տվյալներով՝ նկարի ներկայիս տերը այն ձեռք Է բերել 2003 թվականի աճուրդում 26,9 միլիոն դոլարով: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաալիքը, նկարի մեկնարկային գինը ռեկորդային Է դարձել այն ստեղծագործությունների համար, որոնք երբեւԷ հանվել են աճուրդի:

Նախկին ռեկորդը պատկանում Է Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (1955) նկարին, որի մեկնարկային գինը կազմել Է 140 միլիոն դոլար: Ի վերջո ստեղծագործությունն աճուրդով վաճառվել Է 179 միլիոն դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]