Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լեհաստանի դեմ խաղում

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Երևանում՝ մրցելով Լեհաստանի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մեկ տարի առաջ Վարշավայում տեղի ունեցած խաղում լեհերը վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ առավելության էին հասել 2:1 հաշվով: Այդ հանդիպումն, ի դեպ, վերջինն էր գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի համար:

Բուքմեյքերական ընկերությունները վաղվա խաղում բնականաբար բացահայտ ֆավորիտ են համարում Լեհաստանի հավաքականին՝ վերջինիս հաղթանակը գնահատելով ընդամենը 1.2 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է՝ 6, իսկ Հայաստանի հաղթանակի համար՝ 11 գործակից: Ու թեև շատերի համար այս խաղում ամեն ինչ պարզ է, այդուամենայնիվ՝ փորձենք հասկանալ, թե ինչպիսին կլինի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Լեհաստանի հետ խաղում:

Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով առաջիկա հանդիպումը բաց են թողնելու կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Գաել Անդոնյանը: Վնասվածքի պատճառով հավաքականում չեն պաշտպաններ Լևոն Հայրապետյանը, Հրայր Մկոյանը, հարձակվող Արթուր Սարկիսովը: Այս տարվա մարտից հավաքականում չէ նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որը Ղազախստանի դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ և վիրահատվելուց հետո միայն վերջերս է սկսել մարզվել:

Ըստ «Առաջին լրատվական»-ի՝ Հայաստանի ազգային հավաքականի օպտիմալ կազմը Լեհաստանի դեմ այսպիսին կլինի: Դարպասում՝ Գրիգոր Մելիքսեթյանը, որը Ռումինիայի հետ մրցավեճում լավագույնն էր մեր հավաքականի կազմում: Հարոյանի և Անդոնյանի բացակայության պայմաններում կենտրոնում Տարոն Ոսկանյանի հետ ստիպված կլինի խաղալ Հովհաննես Համբարձումյանը: Պաշտպանության ձախ եզրում կլինի «Ալաշկերտի» ներկայացուցիչ Գագիկ Դաղբաշյանը: Աջ եզրում տեսնում ենք Ռոբերտ Դարբինյանին, ով տևական ժամանակ հաջող է խաղում Գյումրիի «Շիրակում»: Կիսապաշտապնության խորքում Արտակ Գրիգորյանի հետ, կարծում ենք, կխաղա Դավիթ Մանոյանը, իսկ ենթահարձակվողի դիրքում՝ Մարկոս Պիզելին:

Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կգործի կիսապաշտպանության ձախ եզրում, իսկ ձախից կխաղա Էդգար Մանուչարյանը: Վերջինս վնասվածք ուներ և բաց էր թողել մեր հավաքականի վերջին երկու հանդիպումները: Ապաքինվելուց հետո Մանուչարյանը «Ուրալի» մեկնարկային կազմում չի հայտնվել և սովորաբար փոխարինման է դուրս գալիս: Թեև այս ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի և ֆիզիկական պատրաստվածության հետ կարող է խնդիրներ ունենալ, այդուամենայնիվ, հիմնական կազմում խաղալու իրական թեկնածու է, քանզի փորձի և խաղի որակի առումով գերազանցում է, ասենք, Արտյոմ Սիմոնյանին կամ Կամո Հովհաննիսյանին:

Որպես նոմինալ հարձակվող տեսնում ենք Ռուսլան Կորյանին, ով բազմիցս է ապացուցել, որ այս դիրքում լավագույնն է մեր հավաքականում: Ռումինիայի դեմ խաղում Պետրոսյանը կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործեց Տիգրան Բարսեղյանին, որն ունենալով դարպասը գրավելու մի քանի հնարավորություն՝ վրիպեց: Ու թեև Բարսեղյանը մակեդոնական «Վարդարի» առաջատարներից է և այս թիմի կազմում շարունակ գոլեր է խփում, այնուամենայնիվ՝ նրա խաղը Հայաստանի ազգային հավաքականում բավարար չես որակի:

Ի դեպ, Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը ազգային թիմին միացել են միայն հոկտեմբերի 3-ի առավոտյան, և հավանական է, որ ֆունկցիոնալ պատրաստվածության առումով խնդիրներ ունենան:

Լեհաստանի հետ խաղում խաղադաշտում, կարծում ենք, կտեսնենք նաև «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանին, ով շարունակում է աչքի ընկնել արդյունավետ խաղով: Չի բացառվում, որ Պետրոսյանը նրան ընդգրկի նաև մեկնարկային կազմում:

Հաշվի առնելով, որ Արթուր Պետրոսյանը շարունակ փոխում է թիմի կազմն ու ձախողում, չի բացառվում, որ Լեհաստանի դեմ տեսնենք, այսպես ասած, ոչ խելքին մոտիկ մեկնարկային կազմ: Վերջին հանդիպումներում մեր հավաքականի մարզիչը խաղալու հնարավորություն է տալիս գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանին, ով ոչնչով աչքի չի ընկնում:

Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսկսվի ժամը 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում