News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի գիշերը Գազայի հատվածում խոցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող 18 օբյեկտ: Սա իրականացվել է ի պատասխան անկլավի սահմանին ֆուգասի պայթյունի, որի հետեւանքով փետրվարի 17-ի երեկոյան 4 իսրայելցի զինվոր վիրավորվել էր, ինչպես նաեւ ի պատասխան Իսրայել պետության դեմ հրթիռի արձակման: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է փետրվարի 18-ին Իսրայելի բանակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ

«ՀԱՄԱՍ-ն է պատասխանատվություն կրում սահմանին տեղի ունեցած միջադեպի եւ ցանկացած ագրեսիվ գործողության համար, որոնց աղբյուրը Գազայի հատվածն է»,- նշված է փաստաթղթում:

Ավելի վաղ զինվորականները հայտնել էին 6 թիրախի հարված հասցնելու մասին, որոնց թվում էին Գազայի հատվածից Իսրայելի տարածք փորած դիվերսիոն թունելը եւ արմատականների 2 մարզական ճամբար:

Իսրայելցի 4 զինծառայողները վիրավորվել էին շաբաթ օրը Գազայի հատվածի սահմանին ֆուգասի պայթյունի հետեւանքով: Ինչպես նշել էր բանակային մամուլի ծառայությունը, նրանցից երկուսը ծանր վիրավորում էին ստացել: Դրանից հետո շաբաթ երեկոյան արմատականները Գազայի հատվածից Իսրայելի վրա հրթիռ էին արձակել, որը, լրատվամիջոցների տեղեկություններով,  ընկել էր պաղեստինյան անկլավին մոտ գտնվող բնակավայրերից մեկի բնակելի շենքի տանիքին, սակայն չէր պայթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ