Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ պայմանագրի վերանայումը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների վերանայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանում այն մասին, որ Հայաստանը պատրաստ է դառնալ իրանական գազի տարանցիկ երկիր, շատ քննարկվեց մեդիափորձագիտական դաշտում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ իր հերթին ասել էր, որ իրանական կողմը պատրաստ է ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները ու նաև եռակողմ համագործակցություն ձևավորել՝ իրանական գազը դեպի Վրաստան արտահանելու նպատակով։ Որոշ փորձագետներ արդեն հասցրել են կարծիք հայտնել այս նախագծի վերաբերյալ՝ հարցը դիտարկելով իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու գաղափարի համատեքստում և նշելով, թե դա տեխնիկապես բարդ է ու տնտեսապես ոչ շահավետ: Բայց հարցն այն է, որ խոսքը կարող է լինել ոչ միայն Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա, այլև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազային համագործակցության մասին: Եվ այս հարցին մի քանի օր առաջ անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Բոլոր դեպքերում վրացի քաղաքագետ, թբիլիսյան Black Sea Press լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գելա Վասաձեն քիչ հավանական է համարում իրանական գազի տարանցումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան: Վրացի փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի գազատրանսպորտային համակարգի սեփականատերը «Գազպրոմի» դուստր ընկերությունն է, և բնական է, որ «Գազպրոմը» չի ուզենա թույլ տալ իր մրցակցին գազ տարանցել դեպի Եվրոպա:

– Պարոն Վասաձե, Իրան-Հայաստան-Վրաստան գազային համագործակցությունը որքանո՞վ է իրատեսական, և ինչպե՞ս են նման հնարավորությանը վերաբերվում Վրաստանում:

– Թե ինչպես են դրան վերաբերվում Վրաստանում՝ ես չեմ կարող ասել, քանի որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այս հարցի վերաբերյալ: Բայց ես կարող եմ ասել իմ կարծիքը: Անշուշտ, Իրանը շատ կարևոր երկիր է Վրաստանի համար և, իհարկե, Հայաստանի առանցքային գործընկերներից է: Սա միակ խոշոր երկիրն է, որի սահմանը բաց է Հայաստանի համար: Բայց Իրանը, ինչպես գիտենք, իր խնդիրներն ունի: Իրանի խնդիրը նախևառաջ այն է, որ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի վարչակազմը, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չէ Իրանի նկատմամբ:

Եթե խոսում ենք տրանսպորտային միջանցքների մասին, ապա այդ միջանցքները վաղուց ծրագրված են և հովանավորվում են Չինաստանի կողմից: Եկեք չմոռանանք, որ չինացիները մոտ 5 տարի է, ինչ անցկացրել են, այսպես կոչված, Մետաքսի հարավային ճանապարհ, և այն անցնում է Պակիստանի ու Իրանի տարածքով, հետո հասնում է Պարսից ծոց, իսկ դրանից հետո գնում է դեպի Անդրկովկաս: Այստեղ երկու ճյուղավորում կա՝ դեպի Ադրբեջան և դեպի Հայաստան: Հենց այս պրոցեսն էլ տեսնում ենք այս պահին: Ադրբեջանի ճանապարհներն այսօր լավագույնն են Հարավային Կովկասում: Այս երկիրը ճանապարհների որակով 35-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Իսկ Վրաստանը, եթե չեմ սխալվում, 94-րդ տեղում է, Հայաստանը՝ 95-րդ: Մենք շատ մոտ ենք իրար ճանապարհների որակով: Հիմա այս ծրագրի իրականացումը կախված է մեզնից, թե ինչպիսի արդյունավետությամբ կաշխատենք ու կզարգացնենք տրանսպորտային կոմունիկացիաները: Սա շատ լավ, կարևոր, հեռանկարային ծրագիր է: Խոսքն առաջին հերթին ուղևորափոխադրումների մասին է: Առավել ևս, մենք գիտենք, որ նոր տերմինալ է կառուցվում Փոթիում, շատ լուրջ բեռնատար տերմինալ կա Բաթումում: Ըստ էության, Կենտրոնական Ասիայի և արևմտյան Չինաստանի՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի առևտրային ողջ ներուժը կարող է իրացվել հենց այս ճանապարհով, որովհետև ի՞նչ է նշանակում «մեկ գոտի, մեկ ճանապարհ». դա առաջին հերթին ծովային ճանապարհ է, որը սկսվում է Չինաստանի արևելյան ծովափից: Բայց Չինաստանն այժմ զարգացնում է իր արևմտյան շրջանները: Իսկ այդ բեռնափոխադրումները ձեռնտու է իրականացնել մեր տարածքով: Այստեղ նույնիսկ քաղաքականություն չկա, սա մաքուր տնտեսություն է: Դա կորոշի կոնկրետ ուղևորափոխադրողը: Ինչպես իրեն ձեռնտու լինի, այնպես էլ նա կանի: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին՝ նման այցերն անհրաժեշտ են, որպեսզի ստեղծվեն նախադրյալներ նմանատիպ ծրագրերի իրականացման համար:

– Իսկ իրանական գազի տարանցումը Հայաստանի և Վրաստանի տարածքով որքանո՞վ է իրատեսական:

– Խիստ կասկածելի է: Դա հասկանալու համար պետք է պատասխանել ընդամենը մեկ հարցի՝ ո՞վ է Հայաստանում գազատրանսպորտային համակարգի սեփականատերը. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Եթե նրանք թույլատրեն՝ հնարավոր կլինի, բայց «Գազպրոմի» ինչի՞ն է պետք իր մրցակցի՝ Իրանի գազը թույլ տալ տարանցել Եվրոպա: Չեմ կարծում, թե «Գազպրոմը» համաձայնություն կտա:

– Այսինքն՝ այս իրավիճակում հարկավոր է Ռուսաստանի համաձայնությունը:

– Իհարկե: Եթե խոսքը գազի տարանցման մասին է՝ առանց Ռուսաստանի համաձայնության դա հնարավոր չէ: Իրականում Իրանից դեպի Վրաստան գազ տարանցելու մասին խոսակցություն չկար էլ: Ավելին, եթե Հայաստանին պետք լինի գազ Իրանից՝ նույնիսկ դա է կասկածելի: Իսկ դուք խոսում եք գազի արտահանման մասին: Թեև, իհարկե, աշխարհագրության տեսակետից Իրան-Հայաստան-Վրաստան գազային համագործակցությունը շատ տրամաբանական է: Դա ակնհայտ է: Պարզապես խնդիրն այն է, որ աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքականությունը մի քիչ տարբեր բաներ են:

– Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանը վերանայի պայմանագրերը «Գազպրոմի» հետ:

– Օօօօօօօ, դա էլ ավելի բարդ բան է: Խնդիրն այն է, որ Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ ստորագրված պայմանագրերի վերանայումը նշանակում է Հայաստանի կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերանայում: Ես, մեղմ ասած, քիչ եմ դրան հավատում: Չափից ավելի շատ են այն գործոնները, որոնք խոչընդոտում են դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում