Քաղաքական 17:13 02/11/2021 Հայաստան

02.11.2021. «Հենակետ». Ռուսական բանակը շուտով կստանա C-500 նորագույն համալիրներ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում կատարվող ռազմական և անվտանգային կարևորագույն իրադարձությունների մասին.

«Ռուսաստան

• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում փոխադարձ կարծիք են հայտնել Մոսկվայի և Լոնդոնի միջև մի շարք ուղղություններով փոխգործակցության անհրաժեշտության մասին՝ չնայած առկա խնդիրներին:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում են ստեղծել, այդ թվում ՝ կիբեռտարածքում:

• Ռոստեխ պետական կորպորացիան «բարձր ճշգրտության համալիրներ» է փոխանցել ՌԴ ՊՆ-ին։ Հոլդինգը փոխանցել է 1В198 հրետանային ստորաբաժանումների կրակի ավտոմատացված կառավարման ևս մեկ համալիր:

• ՌԴ ՊՆ-ն պլանավորում է առաջիկա տարիներին խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում ներառել «Борей-А» նախագծի չորս միավոր ատոմային սուզանավային հրթիռային հածանավ և «Ясень-М» հարվածային սուզանավեր։

• ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ կենտրոնական Ռուսաստանում ատոմային էներգետիկայի օբյեկտները կիբեռհարձակումների օբյեկտ են դարձել։ Կիբերտարածքում իրավիճակը բարդ է մնում, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ակտիվության պատճառով։

• Heritage Foundation վերլուծական կենտրոնի նոր զեկույցի համաձայն, Ռուսաստանը և Չինաստանը Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն են ռազմական և ազգային անվտանգության տեսանկյունից:

• ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ ՌԴ-ում դեսպանատան աշխատանքը կհասնի տեխնիկական գործառույթների կատարման մակարդակին:

• Ռուսաստանի ռազմածովային ուժերը սպառազինություն կստանան հակառակորդի առափնյա և ծովային օբյեկտների ոչնչացման համար:

• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 2-ին Սոչիում անցկացնում է ռազմական հարցերի շուրջ խորհրդակցությունների ավանդական շարքը: Առաջին հանդիպման թեմաներն են լինելու օդատիեզերական ուժերը և նավատորմը։ Նախագահը խնդիր է դրել բարձրացնել ծովային ավիացիայի զարգացման տեմպերը ՆԱՏՕ-ի ռազմածովայն ուժերի ակտիվության ֆոնին։

• Ռուսական բանակը չորս տարում 25 միավոր «Ս-400» համալիրներ է ստացել արտադրողից։ 

• Ռուսական բանակը շուտով կստանա C-500 նորագույն համալիրներ: Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավարության և Պաշտպանական-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:

Թուրքիա

• Թուրքական ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Makina» ընկերությունը հայտարարել է, որ ավարտել է արդեն թվով 13-րդ երկրին  «Bayraktar TB2» հարվածային անօդաչուների մատակարարման պայմանագիրը։ Երկրի անունը չի նշվում։

• Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների համար Թուրքիայի վճարած 1,4 մլրդ դոլարի վերադարձնելու մասին հարցը։

• Թուրքիայի խորհրդարանը ևս 2 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը։

• Կատարը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից «MQ-9B Predator» 4 միավոր հարվածային ԱԹՍ-ների վաճառքի մասին որոշման ձգձգման կապակցությամբ և ամերիկյան ԱԹՍ-ի փոխարեն կգնի թուրքական AKINCI անօդաչու թռչող սարքեր:

Հոկտեմբերի 27-ին Անկարա է ժամանել Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակությունը ՝ քննարկելու F-35 կործանիչների շուրջ ստեղծված իրավիճակը։ Ավելի ուշ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև:

• ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղիները:

• Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն պահել իրենց խոստումները Սիրիայի քրդերի առնչությամբ։ Զուգահեռաբար Սիրիայի հյուսիսում ընթանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի մարտական տեխնիկայի և անձնակազմի ավելացում։

• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հավատում է ԱՄՆ-ի կողմից քրդերի աջակցության դադարեցմանը:

• Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ միասնական եվրոպական բանակի ստեղծումն ահնարին է։

• Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Բայդենն իրեն խոստացել է համոզել Սենատին հավանություն տալ Անկարային F-16 կործանիչների մատակարարումը։

• Թուրքիան Իտալիայի և Ֆրանսիայի հետ բանակցություններ է վարում Անկարայի կողմից եվրոպական արտադրության SAMP-T զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ:
Վրաստան

• Նոյեմբերի 8-12-ը Վրաստանում կանցկացվեն «Դիդգորի-2021» շտաբային զորավարժությունները Կրծանիսի զորավարժարանում, ՆԱՏՕ-Վրաստան միացյալ ռազմական կենտրոնում, ինչպես նաև Սենակիի 2-րդ հետևակային բրիգադում։

Իրան

• Հոկտեմբերի 26-ին Թեհրանն Իսրայելին մեղադրել է կիբերհարձակման մեջ, որը հանգեցրել է ամբողջ երկրում Ատոմակայանի աշխատանքի խափանումների:

• Իրանի ռազմաօդային ուժերի F-5 և ՄիԳ-29 կործանիչների կողմից «օդ-օդ» դասի ավիացիոն հրթիռների մարտական արձակումներ են իրականացվել զորավարժությունների ընթացքում:

• Իրանի ռազմածովային ուժերը կանխել են Ադենի ծոցում նավթային տանկերի վրա հարձակումը։

• ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայում վերջերս տեղի ունեցած հարձակմանը «պատասխանելու» պատրաստակամության մասին, որի արդյունքում նյութական վնաս է հասցվել էթ-Թանֆ բազային: Նշենք, որ Վաշինգտոնը հարձակման պատասխանատու է համարում Իրանին։

• ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին Լիբանանի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ կքննարկի լիբանանյան բանակի աջակցությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում, քանի որ Լիբանանի կանոնավոր բանակը Վաշինգտոնի կողմից դիտարկվում է որպես միակ ուժը, որը կարող է դիմակայել «Հզբոլլահի» և Իրանի աճող ազդեցությանը երկրում:

• ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիայն համատեղ հայտարարություն են տարածել Իրանի վերաբերյալ, որում վերջիններս խորը մտահոգություն են հայտնել Իրանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և ընդգծել են, որ միջուկային ոլորտում Իրանի առաջխաղացումը խոչընդոտում է ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքները և թուլացնում են Իրանի միջուկային գործարքին վերադառնալու հնարավորությունը:

Իրաք

• ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանի և Իրաքի հարցերով օգնականի տեղակալը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է կրկնապատկել իր ներդրումները Իրաքում և Քուրդիստանում և մտադիր չէ հրաժարվել Քուրդիստանի ժողովրդի առջև ստանձնած իր պարտավորություններից, և ԱՄՆ-ի ներկայությունը Իրաքում երկարաժամկետ կլինի:

• Իրաքի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ահմեդ Սահհաֆը հայտնել է, որ ԻՊ-ի անդամների ընտանիքների 38 ադրբեջանցի երեխաներ Իրաքից արտահանձնվել են Ադրբեջան: Նշենք, որ ավելի քան հազար տղամարդ և 341 կին Ադրբեջանից այն ժամանակ մեկնել էին Իրաք և Սիրիա ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու համար, իսկ այժմ վերադարձնում են արդեն այնտեղ ծնված երեխաներին։

• Իրաքի հյուսիսում թուրք զինվորականները պայթել են ինքնաշեն պայթուցիկ ականի վրա։ Մեկ թուրք զինծառայող է զոհվել։

Սիրիա

• Թուրքիան Սիրիայի հյուսիսում ակտիվ կերպով ռազմական տեխնիկա է տեղափոխում որոնց թվում կան տանկեր։ Նպատակը քրդական զինված կազմավորումների դեմ ռազմական գործողության հավանականությունն է։  

• Սիրիայի Էլ-Քամիշլի քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազայում հայտնվել են ռուսական «Սու-35Ս» կործանիչներ։ Հարկ է նշել, որ այս կործանիչների հայտնվելը քրդական ռազմականացված կազմավորումների դեմ թուրքական ռազմական գործողության գոտում հստակ ազդանշան է տալիս Անկարային։

• Սիրիայի Իդլիբում ռուսական օդուժը հարվածներ է հասցրել զինյալների հիմնական օբյեկտներին՝ ոչնչացնելով դրանք։

• Թուրքիան շարունակում է ամրապնդել իր դիտակետերը սիրիական Իդլիբում։ Բացի այն, որ այդ շրջանում նկատվել են բետոնե բլոկներ տեղափոխող շարասյուններ, նաև խոշոր շարասյուն է մտել Իդլիբ, թուրքական Հաթայ նահանգի տարածքից։ Շարասյան կազմում եղել են «Kirpi II» զրահամեքենաներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքերի անձնակազմ։

• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ վերջինիս ասել էր, որ Սպիտակ տանը հորդորի թուլացնել Սիրիայի նկատմամբ որոշ պատժամիջոցներ, որպեսզի ռուսական ընկերություններին թույլ տան մասնակցել երկրի վերականգնմանը:

• Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչները հոկտեմբերի 30-ին  մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգի Կախ բնակավայրի գրոհայինների օբյեկտներին:

• Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է Իսրայելի ՌՕՈւ-ի օդային հարվածները Սիրիայի տարածքում։ Իսրայելի ՌՕՈւ F-16 կործանիչներւ հոկտեմբերի 30-ին «Delilah» թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի ՀՕՊ օբյեկտներին, աննշան վնաս է հասցվել: Սիրիայի ՀՕՊ-ը երկու հրթիռ է ոչնչացրել, երկու զինծառայող վիրավորվել է։

• Սիրիայի հյուսիսում տեղի են ունենում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի կառավարական ուժերի խոշոր զորավարժություններ։ Տարածաշրջան են տեղափոխվել լրացուցիչ «Ми-8АМТШ» և «Ка-52 «Аллигатор» հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև «Սու-35Ս» կործանիչներ և «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչներ: Զորավարժություններն անցկացվում են քրդական ջոկատների դեմ թուրքական ռազմական գործողության աճող հավանականության ֆոնին։

• Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներն այս պահին փաստացի ավարտել են ռազմական գործողությունների ծավալման համար իրենց նախապատրաստական աշխատանքները Սիրիայի հյուսիսում։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ գործողությունները կարող է սկսվել արդեն նոյեմբերի 3-ին։

• Թուրքիայի կողմից Հալեպի հյուսիսի՝ Թալ-Ռաֆաթի, վրա հարձակվելու կապակցությամբ Իրանը, զորքերը դուրս չի բերել։ Փաստորեն, եթե իրանական ուժերը չհեռանան Թալ-Ռաֆաթից, Թուրքիան և Իրանը կբախվեն Թալ-Ռաֆաթում։

Աֆղանստան

• Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը հայտարարել է, որ աֆղանական սահմանին ահաբեկիչների են կենտրոնացնում։ Գրոհայինների շարքերում ներգրավում են ոչ միայն Աֆղանստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների բնակիչներին, նշել է ԱԳՆ ղեկավարը:

• Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Բայդենին Կենտրոնական Ասիայում ռազմաբազաներ տեղակայելու ԱՄՆ-ի նկրտումների առնչությամբ։ ԱՄՆ-ը Աֆղանստանի իրադրության ֆոնին փորձում է ներգրավել Հնդկաստանին, որպեսզի Նյու Դելին իր տարածքը տրամադրի Պենտագոնի ռազմական հնարավորությունների համար:

• ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հայտարարել է, որ Պետդեպում կանցկացվի ներքին հետաքննություն՝ Աֆղանստանից տարհանման գործողությունների ժամանակ սխալներն ու սխալ որոշումները բացահայտելու նպատակով։

• Պակիստանի թալիբների առաջնորդ Նուր Վալի Մասուդը հայտարարել է, որ Աֆղանստանում թալիբների իսլամական կառավարության գերիշխանության հաստատումից հետո հերթը Պակիստանինն է:

• ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիայում և Կոլումբիայում ԻՊ-ի կողմից ահաբեկչական սպառնալիքի մասին ազդանշանները կապված են Աֆղանստանից գաղթած փախստականների հետ։

• ՌԴ-ում «Թալիբան» ահաբեկչական շարժման ճանաչման հարցը վաղաժամ է,-  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

• Աֆղանստանում կրկնվում է հետսադդամյան Իրաքի պատմությունը՝ տեղեկություններ կան, որ աֆղանական հետախուզության սպաներն ու ԱՄՆ-ում պատրաստություն անցած զինվորները միանալու են ԻՊ-Խորասանին՝ Թալիբանի դեմ պայքարելու համար:

• Ռազմական լրագրող Վալենտին Նեկենովը հայտնել է, որ Բարեկամության կամրջի վրա նա ֆիքսել է երկաթուղային շարակազմերի անցում Աֆղանստանի ուղղությամբ Ուզբեկստանի սահմանով: Ամենահետաքրքիրն այն է, որ վագոնները եղել են  ռուսական թվային կոդով (20) և ռուսերեն գրառումներով: Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայում խոստացվել էր հումանիտար օգնություն տրամադրել Աֆղանստանին։ Ենթադրվում է, որ սա Աֆղանստանի ժողովրդին ուղղված օգնության շրջանակներում է։

Իսրայել

• Իսրայելում նոյեմբերի 3-ին կանցկացվեն հրթիռային հարձակման մասին բնակչության իրազեկման համազգային վարժանքներ:

• Իսրայելի պաշտպանության բանակի Հյուսիսային հրամանատարությունը Լիբանանի հետ սահմանին սկսում է մեկամսյա զորավարժություններ  զորքերի մարտական պատրաստվածության բարձրացման շրջանակներում։ Զորավարժություններին մասնակցելու են ոչ միայն զորակոչիկները, այլև պահեստային ստորաբաժանումները։

• Սպառազինության համաշխարհային շուկայում զենքի վաճառքի 3%-ը բաժին է ընկնում Իսրայելին, վերջին չորս տարվա ընթացքում արտահանման աճի ֆոնին, որն ամենաբարձրն է դարձել երկրի պաշտպանական արդյունաբերության ողջ պատմության ընթացքում: Իսրայելական զենքի հիմնական գնորդներն են Հնդկաստանը (45%), Ադրբեջանը (17%) և Վիետնամը (արտահանման ընդհանուր ծավալի 8,5%-ը):

• Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթն իր ավստրալացի գործընկերոջը կոչ է արել «Հըզբոլլահի» քաղաքական թևը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն:

Ուկրաինա

• Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարք: «Հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով միացյալ ուժերի գործողության անցկացման շրջանում առաջին անգամ կիրառվել է թուրքական Bayraktar ԱԹՍ-ն»,- ասված է ԳՇ ֆեյսբուքյան էջով տարածած հայտարարության մեջ։

• ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ Ուկրաինայի տարածքում արդեն ՆԱՏՕ-ի երկրների տեղակայման շուրջ տասը տեղ կա, և դաշինքը շարունակում է ռազմականացնել երկիրը:

• Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում հայտարարել են, որ Ուկրաինայի կողմից Դոնբասում հարվածային անօդաչուի կիրառումը դարձել է 2014 թվականի մինսկյան համաձայնագրերի նպատակաուղղված խախտում:

• Հոկտեմբերի 26-ին միայն մեկ օրվա ընթացքում Դոնեցկի և Լուգանսկի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավելի քան 110 հարված է գրանցվել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինացի զինվորականների կողմից Դոնբասի խաղաղ բնակչության բազմաթիվ գնդակոծությունների փաստերով:

• Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին երկրի քաղաքացիներին կոչ է արել բարձրացնել հրաձգության հմտությունները, քանի որ երկիրը «ութերորդ տարին պատերազմի մեջ է»:

• Ուկրաինայի Պն-ն ավելի քան 100 կմ հեռահարությամբ «Ольха-М» ԶՀՀ հրթիռի փորձարկում է իրականացրել։

• Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հերքել է Դոնբասում «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքի մարտական կիրառման մասին լուրերը: «Ուկրաինայի ԶՈւ-ն կայուն վարժանքներ են անցկացնում թուրքական հարվածային անօդաչուների հետ, սակայն պատերազմում մենք այն դեռ չենք օգտագործել։ Տեսանյութը, որը տարածվում է ԶԼՄ-ներում՝ ֆեյք է։ Տեսանյութում հստակ երևում է, որ գործել է նախապես տեղադրված ինժեներական ական, այլ ոչ թե անօդաչու սարքի զինամթերքը»,- ասել է նախարարը։

• Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Դոնբասում «Bayraktar TB2» ԱԹՍ-ի մարտական կիրառումը, այն անվանել է Մինսկի համաձայնագրերի խախտում: Նշենք, որ այս պահին անօդաչուի հարվածը հաստատում են ԶՈւ գլխավոր շտաբը և ուկրաինացի լրագրողները, իսկ հերքում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը։

• Ֆրանսիան անհանգստացած է Կիևի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար»-ի կիրառմամբ: Ֆրանսիայի ԱԳ ներկայացուցիչը նաև նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունների խախտումը հետագայում կհանգեցնի լարվածության էլ ավելի մեծ սրման։

• ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությունը հայտնել 1 Դոնբասում մարտական շփման գծի երկայնքով լարվածության ուժեղացման և ծանր տեխնիկայի ավելացման մասին:

• Ուկրաինայի զինված ուժերի 93-րդ բրիգադի օբյեկտներին հոկտեմբերի 26-ին ԴԺՀ-ի զինված ուժերի (ազգային միլիցիա) կողմից հասցված հարվածների հետևանքով մեկ ուկրաինացի զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

• Ուկրաինական զորքերը հոկտեմբերի 26-ին մարտ վարելով մտել են Ստառոմարևկա բնակավայր։ ԴԺՀ ներկայացուցիչները դիմել են ԵԱՀԿ-ին տվյալ փաստի կապակցությամբ։

• Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զինված հակամարտության սկսվելուց ի վեր ՌԴ Քննչական կոմիտեի կողմից 462 քրեական գործ է հարուցվել, այդ թվում 395-ը՝ բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, կենսապահովման օբյեկտների, 152 և 122մմ խոշոր տրամաչափի հրետանու կիրառմամբ մարդկանց կուտակման վայրերի, 120 մմ տրամաչափի ականանետերի, նռնականետերի և հրաձգային զենքի բազմաթիվ գնդակոծությունների փաստերով:

• Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հրամայել է շփման գիծ տեղափոխել Javelin ՀՌՀ-ի հաշվարկները, որոնք ԱՄՆ-ն տրամադրել էր Կիևին աջակցության ծրագրի շրջանակներում:

• ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի բացառում Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի հետագա սրման հավանականությունը։

• Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Լորա Կուպերը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել Ուկրաինային թռչող զենքերի մատակարարման սահմանափակումները։

• Ուկրաինայի ԶՈւ միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Գաևը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները երկրի արևելքում «Bayraktar TB2» ԱԹՍ-ն օգտագործում են այն պահից ի վեր, երբ «Ռուսաստանը լրացուցիչ ստորաբաժանումներ էր կենտրոնացրել Ուկրաինական սահմաններին»:

ՀԱՊԿ

• Տաջիկստանի իշխանությունները հավանություն են տվել Աֆղանստանի հետ սահմանին չինական նոր ռազմաբազայի կառուցման, ինչպես նաև չինական ժողովրդական ազատագրական բանակին անհատույց կերպով տրամադրել արդեն պատրաստի ռազամաբազա Տաջիկստանի տարածքում Պեկինի կողմից ռազմական օգնության փոխանակման համար: Նշենք նաև, որ Չինաստանն ակտիվ շփումներ ունի «Թալիբանի»  հետ, իսկ Դուշանբեն սպառնալիք է տեսնում «Թալիբանից»։

• Տաջիկստանը հերքել է չինական ռազմակայանի կառուցման մասին լուրերը Աֆղանստանի հետ սահմանին: Այս հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա, նշել են Դուշանբեում:

ՆԱՏՕ

• Եվրամիությունն ուսումնասիրում է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ սեփական ուժերի ստեղծման հնարավորությունը, որը կունենա 5000 հոգանոց կոնտինգենտից բաղկացած արագ արձագանքման ուժեր։ Նախաձեռնությունը քննարկվել է սեպտեմբերի 2-ին Բորդոյում: Նախաձեռնողը Գերմանիան է եղել, որը դժգոհություն է հայտնել Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման վրա եվրոպական երկրների կողմից ազդելու հնարավորթյուն չունենալուց:

• Ամերիկյան «Forbs» ամսագիրը գրում է, որ Ամերիկյան «B-1B Lancer» հրթիռակիրները նոր գլխավոր խնդիր են մշակում՝ ոչնչացնել Ռուսաստանի ՌԾՈւ Բալթյան և Սևծովյան նավատորմի նավերը։ Բացի այդ աղբյուրը հայտնում է նաև, որ «LRASM B-1B-ի» մեծ հեռահարության շնորհիվ հնարավոր կլինի խոցել ռուսական նավերը Սև ծովի ցանկացած կետում ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքից:

• Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները դուրս բերի իր միջուկային ավիառումբները Գերմանիայից, և դրանք եթե Լեհաստանը տեղակայի իր տարածքում, այն կարող է էլ ավելի մեծացնել էսկալացիան և ՆԱՏՕ-ն իր միջուկային պոտենցիալը էլ ավելի կմոտեցնի ռուսական սահմաններին։ Հետևանքները աղետալի կլինեն»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}