Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Զինված ուժերում ծառայելը հասունության չափանիշ է. Մշակույթի գործիչները շնորհավորում են Բանակի տոնը

Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմքը՝ ՀՀ զինված ուժերը, հունվարի 28-ին նշում են կազմավորման 28-րդ տարեդարձը:

Հայոց բանակին իրենց շնորհավորանքներն են հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը և երգահան, բանաստեղծ Էդուարդ Զորիկյանը:

«Վերջերս առիթ ունեցա մի քանի անգամ մասնակցելու զինվորական տարբեր միջոցառումների: Այցելեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, բայց ամենահետաքրքիրը սահմանին ծառայող զինվորական փոքրիկ խմբին այցելությունն էր, որտեղ տեսա մեր բանակի ուժը, զինվորների արիությունը: Շատ սիրեցի բոլորին. պարկեշտ են, զուսպ թե՛ հրամանատարի, թե՛ իրար նկատմամբ, գիտակցում են իրենց գործի կարևորությունն ու պատասխանատվությունը: Մաղթում եմ բոլոր տղաներին ոգու ամրություն, միաբանություն, իրար խնայելու, իրար տեր կանգնելու բարի կամեցողություն ու եղբայրություն: Մենք ուժեղ ենք, և պետք է պահպանել այդ ուժը»,-շեշտեց մաեստորն:

Էդուարդ Զորիկյանի խոսքով՝ բանակը մեր անվտանգության, ՀՀ պետական սահմանների անսասանության գրավականն է։

«Մեր երկրի զինված ուժերը նաև մեր տարածաշրջանի կայունության գրավականն է և իր կազմավորման օրից տարածաշրջանում հաստատելով խաղաղություն՝ այն պարտադրում է ցայսօր։ Այն մշտապես պիտի լինի պետության ուշադրության կենտրոնում՝ ապահովելով բանակին ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած սպառազինում, և հայ զինվորականին՝ ծառայության անվտանգ և քաղաքակիրթ պայմաններ։ Ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում միշտ եղել է պատվաբեր, և հանդիսացել է մեր երիտասարդների համար չափահասության և հասունության չափանիշ»,-ասաց երգահանը:

Զորիկյանն ընդգծեց, որ բանակը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության գրավականը, հանդիսանալով պատվիրատու, առաջ քաշելով ռազմական արդյունաբերության ճյուղերի զարգացման նոր ծրագրեր, խթանում է երկրի տնտեսության զարգացումը։

«Սրտանց շնորհավորում եմ ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական, հրամանատարական անձնակազմին, ՀՀ վարչապետ և գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկրի զինված ուժերի ողջ անձնակազմին, նաև մեզ բոլորիս այս կարևորագույն պետական տոնի կապակցությամբ, ցանկանում անվտանգ, զգոն ծառայություն ի բարօրություն և ի փառս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության»,-եզրափակեց Էդուարդ Զորիկյանը:

ՀՀ բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թվականներին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992 թվականի հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում