Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրիան խստորեն դատապարտում է արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտությունում

Ավստրիան խստորեն դատապարտում է արտաքին կողմերի ներգրավվածությունը 
հակամարտությունում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը, միևնույն ժամանակ դատապարտում արտաքին կողմերի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Ավստրիան վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը: Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք խստորեն դատապարտում ենք արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտության մեջ»,-ասված է հայտարարությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]