Սերժ Սարգսյանը մասնակցել է Սպարապետի մոր հուղարկավորությանը
Այսօր Սարգսյան ընտանիքի բարեկամները, հարազատները, ընկերները, քաղաքական ու հասարակական գործիչներ Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին:
Հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ցավակցության ու մխիթարանքի խոսքեր ասաց Գրետա մայրիկի որդիներին՝ Արմեն ու Արամ Սարգսյաններին: Հենց նրանք եկեղեցուց մինչև մեքենա ուղեկցեցին Սերժ Սարգսյանին:
Հուղարկավորությանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Արարատի մարզպետը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին ու ներկա պաշտոնյաներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներ:
Սպարապետի մայրը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:
Հարակից հրապարակումներ`
- Գրետա մայրիկի հոգեհանգիստը տեղի կունենա Արարատ գյուղում
- Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը