Բաժիններ՝

Apple-ը ներկայացրել է iOS 13-ը

Apple ընկերությունը ներկայացրել է iOS 13 նորացված օպերացիոն համակարգը, որն iPhone-ի համար մատչելի կլինի 2019 թվականի աշնանը։

iOS 13-ում գլխավոր անակնկալներից մեկը կդառնա ավելի մանրամասն քարտեզը՝ հանդերձված բազմաթիվ նոր գործառույթներով: Բացի դրանից, նորացված օպերացիոն համակարգում կբարձրանա օգտատերերի գաղտնիության պաշտպանության մակարդակը: iOS 13-ում iPhone-ը նաեւ կստանա Dark Mode գործառույթն օրվա մութ ժամանակ օգտագործելու համար:

Apple-ը նաեւ ներկայացրել է MacOS Catalina նոր գործառական համակարգը: Դրանում հանգուցային նորամուծություն է դարձել iTunes ծրագրից հրաժարումը, որը 18 տարի առաջ գործարկման պահից ծառայել է որպես օգտատերերի ոչ միայն մեդիանվագարկիչ եւ մուլտիմեդիական գրադարան, այլեւ որպես հարթակ ձեր համակարգչի հետ Apple-ի շարժական տեխնիկայի սինքրոնացման համար:

Ինչպես պատմել է ընկերության փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին, այժմ iTunes-ի գործառույթները կանցնեն Apple Music, Apple TV եւ Apple Podcasts հավելվածներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս