Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի առաջին 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Դիվանագետի խոսքով՝ ցուցանիշի բացատրվում է 2018 թվականին առեւտրի ցուցանիշների թռիչքաձեւ աճով, երբ «Տուրբոատոմ» (Խարկով քաղաք) բաժնետիրական ընկերությունը (Խարկով քաղաք) Մեծամորի ատոմային էլեկտրակայան սարքավորումների մատակարարումներ է իրականացրել:

«Միաժամանակ, ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար, Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա ներմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը», - նշել է Ավտոնոմովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]