Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վերջին երեք օրերին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք

Վերջին երեք օրերին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից բացահայտվել է 
հանցագործության 101 դեպք

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն փետրվարի 8-ից 11-ը տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 3-ական դեպք:  

Նշված ժամանակահատվածում բացահայտվել է նաև յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման 2-ական, կողոպուտի, դրամանենգության, ավտոմեքենա փախցնելու, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական սահմանը ապօրինի հատելու, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, հաշվառելու, բաց թողելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, ապօրինի ծառահատման 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]