1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք. Արոնյան

Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան:

«Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է: Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք: Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու: Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզանից ազատվելու համար: Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի ու կրկին արևը կտեսնենք: Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]