«Էրեբունի» օդանավակայանի հրդեհված պահեստում, նախնական տվյալով, զորամասի ավիացիոն գույք չկա

«Էրեբունի» օդանավակայանի հրդեհված պահեստում, նախնական տվյալով, զորամասի ավիացիոն գույք չկա

PanARMENIAN.Net - «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ նոյեմբերի 4-ին հրդեհ էր տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շշենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզատարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,- գրել է Հովհաննիսյանը։

Նոյեմբերի 4-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով այրվել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը, բենզատար ավտոմեքենա, ինքնաթիռի 2 շարժիչ, անվադողեր և հաստոցներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---