211652_close_icon
views-count41873 դիտում article-date 12:56 13-09-2020

Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում․ Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ծառերի մեջ և բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աղձք-Տեղեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ կանաչ գոտու տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և տարածվել։ Վարորդը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել կրակը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ՝ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Վ․ Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած վարորդի ինքնությունը։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր