Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Սերժը, Վանեցյանը ազատորեն շրջում, ձեռ են առնում ՀՀ իշխանություններին. Արցախում պետք է մաքրազարդել հնից մնացած օղակները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

– Այս օրերին տեղի են ունենում բաներ, որոնք, որոշ ձևակերպումներով, ներքաղաքական պրոցեսների մասին են վկայում. մասնավորապես՝ նախկին նախագահի դատաքննության շուրջ ստեղծված մթնոլորտը, հայտարարությունը, որին այսօր հաջորդել է նախկին նախագահի ուղերձը քաղաքական նպատակներ հետապնդելու, իր սկզբունքներից չհրաժարվելու մասին: Ինչի՞ մասին է սա վկայում, իսկապե՞ս համարել ներքաղաքական պրոցես, որն արժանի է դիտարկման ու քննարկման:

– Անշուշտ, արժանի է դիտարկման: Մեր համոզմամբ՝ մեր ժողովուրդը մեկուկես տարի առաջ ապստամբել է հեղափոխության նպատակով, սակայն հեղափոխությունն սկսվել է, բայց մինչ այսօր չի ավարտվել, տակավին ընթացքի մեջ է: Եթե ի սկզբանե, այսինքն՝ հեղափոխության առաջին օրվանից սկսած գործող իշխանությունները որդեգրեին երկրի զարգացման ճիշտ մարտավարություն, ապա այն տհաճ պատկերը, որն այսօր տեսնում ենք, չէր լինի: Սակայն տակավին ուշ չէ ուղղելու և ճիշտ քաղաքականություն որդեգրելու համար:

– Տհաճ իրավիճակ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ առարկայական վկայություն կա:

– Բոլորի համար պարզ է, որ առնվազն մի քանի տասնամյակ մեր երկիրը կեղեքված է եղել հայտնի շրջանակների կողմից, որոնց գլխավորել են պարագլուխները՝ քոչարյաններն ու սերժիկները, և ում համար պարզ չէ, որ նրանք հանցագործություններ են գործել, բազմաթիվ ոճրագործություններ են տեղի ունեցել նրանց ղեկավարման ժամանակ, մեր ժողովրդին կեղեքել են, որևէ անկախ մարդու թույլ չեն տվել ստեղծագործական աշխատանքով զբաղվել և այլն: Տարիներ շարունակ մեր ժողովրդին սպիտակ ցեղասպանության են ենթարկել, գիտենք, թե նրանց գործունեության հետևանքով 20 տարվա ընթացքում ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, և հիմա երբ եկել է պատասխանատվության պահը, որդեգրվում է այսպիսի մարտավարական մոտեցում, այսինքն՝ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք պիտի գործեն Սերժ Սարգսյանի տրամաբանության շրջանակում, հանցագործ ռեժիմի թողած խաղի կանոններով ներկա իշխանությունները փորձում են պատասխանատվության ենթարկել նախկին հանցագործներին: Հենց այս սխալ մոտեցման պատճառով է, որ այսօր մարդիկ հանդգնում են պաշտպանել այդ հանցագործներին: Բոլորս հիշում ենք անցյալ տարվա ապրիլի վերջին, մայիս-հունիսին ինչպիսի մթնոլորտ էր, այսօր այդ առյուծ կտրած հանրապետականներից կամ Քոչարյանի պաշտպաններից այն ժամանակ ոչ մեկը չէր համարձակվում որևէ ձայն հանել, որովհետև բոլորը հասկանում էին, որ ժողովուրդն ապստամբել է և պատրաստվում է պատասխանատվության ենթարկել իրենց:

– Հիմա համարձակվում են, որովհետև իշխանությո՞ւնն է թույլ տվել: Մեղմ է, ա՞յդ պատճառով:

– Այո, բայց խնդիրը մեղմի հետ կապ չունի: Ամեն փոփոխություն իր տրամաբանությունն ունի. եթե գործ ենք ունեցել հանցագործ ռեժիմի տապալման հետ, պետք է նախ քաղաքական գնահատական տրվեր, հետո նոր սկսեին գործել: Առաջին հերթին պետք է իրավաքաղաքական գնահատական տրվեր, ըստ այդմ՝ անցումային արդարադատության գործունեություն սկսվեր՝ լյուստրացիայի տրամաբանությամբ, և զուգահեռաբար պայմաններ ստեղծվեին նոր ընտրությունների համար՝ անշուշտ, փոփոխություններ կատարելով Ընտրական և Կուսակցությունների մասին օրենսգրքերում, երբ որ նոր Սահմանադրություն լիներ, դրանից հետո նոր արտահերթ ընտրությունները տեղի ունենային: Այս մասին մենք խոսել ենք նաև ընտրություններից առաջ: Բռնատիրությունից կամ կիսաբռնատիրությունից դեպի ժողովրդավարություն անցումը տեղի է ունենում անցումային փուլով, միանգամից դեպի ժողովրդավարություն անցումը հնարավոր չէ, այսօր կարծես թե ուզում են միանգամից անցնել, բայց հնարավոր չէ, ուշ թե շուտ հանգելու են մեր ասածին:

– Հույս ունեմ՝ չեք առաջարկում առանց դատ ու դատաստանի անել:

– Անշուշտ, օրենքով, անցումային արդարադատությունը չի նշանակում առանց դատ ու դատաստանի… ԱԺ լսումների ժամանակ պարոն Միրզոյանն օգտագործեց անցումային արդարադատություն տերմինը, լավ է, որ խոսում են այդ մասին, որ պետք է արվի, բայց պետք է խոսքից գործի անցնել, ուշանում ենք:

– Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչու է իշխանությունն ընտրել այդ վարքագիծը:

– Ես հասկացել եմ, բայց ելնելով մեր երկրի, ժողովրդի, նաև իշխանության շահերից՝ առայժմ փակագծերը չեմ բացի, լավ կլիներ, դա անի անձամբ Ն. Փաշինյանը, և ժողովրդի համար պարզ լինի, թե մեկուկես տարվա ընթացքում ինչ փոփոխություններ և ինչպես են տեղի ունեցել, ինչու ենք հանդուրժել 5-րդ շարասյան ներկայացուցիչներին, ինչու համակարգափոխության քայլեր չենք կատարել: Ինչուները բազմաթիվ են:

– Վարչապետի հետ քննարկե՞լ եք այդ ինչուները, երբ նրա հետ հանդիպեցիք:

– Ո՛չ, մենք  խոսել ենք առկա գլխավոր մտահոգություններից՝ ներքին և արտաքին քաղաքական: Մեր հանդիպումից հետո հանդես ենք եկել հայտարարությամբ, որ որևէ ռևանշ թույլ չենք տա, մեր ելույթներին հաջորդեցին հայտնի պաշտոնանկությունները, և շատերը հասկացան, որ մեր մտահոգությունները տեղին էին: Շատերը հասկացել են, որ դավադրություն էր նախապատրաստվում, որի մասին մենք բարձրաձայնել ենք նաև մամուլով: Շնորհիվ Փաշինյանի՝ կանխվել է այդ դավադրությունը:

– Այսինքն՝ ուժային կառույցներում պաշտոնանկությունները ավելի շատ կապ ունեն ներքաղաքական ձեր նշած մթնոլորտի հետ:

– Ենթադրում եմ: Այս օրերը բավական նուրբ օրեր են, պուտինյան այցին հաջորդած ժամանակաշրջանում ենք գտնվում, նորից առիթից օգտվելով՝ մեր իշխանություններին հորդորում ենք օր առաջ կոշտ, արմատական քայլեր ձեռարկել: Քայլ արեք:

– Եկեք ավելի պարզ խոսենք՝ ռևանշի վտա՞նգ եք տեսել:

– Եվ ռևանշի սցենարներից ենք նույնիսկ տեղյակ, անհեթեթ սցենարներ են, դատապարտված ձախողման, սակայն ինչու թույլ տալ, հնի վերադարձը բացառում ենք, ցնցումները հնարավոր է կանխել: Մեր մտահոգությունը ժամանակի կորուստն է, այս ընթացքում փոփոխություններ եղել են, բայց հեղափոխական լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

– Ռևանշը կամ վտանգը կարո՞ղ էր Արցախում ձևավորվել:

– Ոչ թե կարող է, այլ բոլորի աչքի առաջ է տեղի ունենում, թե ովքեր են հավաքվում Ստեփանակերտում… Թույլ տալ քաղաքական խարդավանքներ ստեղծելու մեծ հնարավորություն ունեցող Սերժ Սարգսյանն ազատորեն շրջի, դա մեծ և կոպիտ սխալ է: Օր առաջ այդ մարդիկ պետք է մեկուսանան հասարակությունից, նրանք վտանգ են ներկայացնում մեր պետականության համար… Պարզ է, որ նրանք պիտի փորձեն դիմադրել և հետքեր մաքրել: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը կամ սպանությունը: Եթե շուտ քայլեր չձեռնարկվեն, նման դեպքերը կրկնվելու են: Բոլորը նոր իմացան, որ ԱԱԾ պետն իր տեղում չէ, բայց մենք մի տարի առաջ գիտեինք… Արցախում պետք է մաքրազարդել հնից մնացած օղակները: Այսօր Ստեփանակերտում ժողովներ են տեղի ունենում, Վանեցյանը հայտնվում է այդ ժողովներին, Սերժ Սարգսյանը Վանեցյանի հետ շրջում է Ստեփանակերտում: Սա ի՞նչ է, ուղղակի գործող իշխանություններին ձեռ են առնում: Այդ հանցագործների համախմբից ինչպե՞ս կարելի է լավ բան սպասել, օր առաջ պետք է «մաքրազարդել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում