Պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն. առաջիկայում այս փաստերն ավելի հրապարակային կլինեն

«Ես հայտնել եմ իմ համաձայնությունը ընդդիմադիր գործիչներին, որ 44-օրյա պատերազմում հաղթելու հնարավորություն կար»:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, թե նրանց գլխին գործ են սարքել, կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարձրաստիճան զինվորական կա, որ մեղադրվում է Շուշիի գործով: «Այդ գործով երբ դատարանը որոշեց կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ, որ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂ-ից դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացրել, որ կլինի՞ այդ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք:

Իմ արձագանքը հետեւյալն էր՝ բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ի՞նչ է արել, ի՞նչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞վ է տվել Շուշին, ինչո՞ւ է ընկել Շուշին: Բա ինչի՞ եք բոլորդ, որ սրեր էիք ճոճում, հիմա ուզում, որ գործերը առաջ չգնան, փակվեն, ազատվեն մարդիկ: Ինչի՞ համար, որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց, էս հանձնեց, էն հանձնեց»,- նշեց նա:

Այնուհետև վարչապետը նկատեց. «Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակը և պլանը հենց դա է եղել: Ընդ որում, եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, դա դեռ ոչինչ, բայց դա Հայաստանի պետականության դեմ է»:

Ըստ Կառավարության ղեկավարի՝ այսօր բարձրաստիճան գեներալ կա այդ թեմայով կալանավորված. «Ինչի՞ համար է կալանավորված, որքան գիտեմ, կալանավորված է նրա համար, որ չի կատարել դիտավորությամբ իր ծառայողական պարտականությունները ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ինչո՞ւ չի կատարել, չկա բացատրություն: Ես ինձ համար գիտեմ բացատրություն՝ ինչու չի կտարել: Ես չունեմ ապացույց, չգիտեմ՝ կունենա՞մ, թե՞ ոչ, բայց փաստերը իրենք իրենց մասին բարձր են խոսում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
1372 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ