Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով 
զոհված 3 հայ զինծառայողի մարմին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիում ադրբեջանական կողմը նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նշվում է, որ նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղափոխել է Երևան:

ԱԻՊԾ-ից նշել են, որ նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

Նոյեմբերի 16- ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]