20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մերոնք ինչ որ զիջումների ստիպված պետք է գնան, որ դա տեղի ունենա հենց հիմա. Սուրեն Սարգսյան

Արցախի ներկայացուցիչը նստում է բանակցությունների սեղանին (սա տրամաբանական է, բանակցության ինչ որ փուլում պետք է տեղի ունենար և սրա մասին հայտարարել է նաև ՄԽ-ն): Բայց մերոնք ինչ որ զիջումների ստիպված պետք է գնան, որ դա տեղի ունենա հենց հիմա (քանի որ վարչապետը պնդում է):

Բաքուն համաձայն չէ, որ մասնակցի Արցախի նախագահը: Նրանք Արցախի նախագահին չեն կարող լեգիտիմացնել: Մերոնք համաձայնել են Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինի, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյա (այստեղից էլ հայտարարության մեջ այս ձևակերպումն է հայտնվել):

Բաքուն դեմ է տվել «ԼՂ» ադրբեջանական համայնք»-ի ղեկավարին, որպես հակակշիռ: Մերոնք համաձայն չեն, քանի որ ԼՂ-ն չճանաչված, բայց պետություն է, բայց քանի որ վարչապետն ասում է Արցախը պետք է մասնակցի, ստիպված համաձայնել են: Բոլորով որոշել են լեգիտիմացնել համայնքի ղեկավարին, որ դիրքը գոնե բարձր լինի: Տարան պատգամավոր, հետո համանախագահները հերթով սկսեցին ընդունել (այստեղից էլ մերոնց լռությունը լեգիտիմացնամ մասով, քանի որ համաձայնել են):

Փաշինյանին ձեռնտու է, քանի որ ֆորմալ առումով Արցախի ներկայացուցիչը մտնում է բանակցային գործընթաց:

Ալիևին ձեռնտու է, քանի որ ինքը չճանաչված, բայց կայացած պետության դիրքը իջեցնում է, հավասարեցնելով «համայնքի» կարգավիճակին (ինչի մասին միշտ նշում է, որ ԼՂ հայերը Ադրբեջանի կազմում հանգիատ կարող են ապրել ինքնավար): Միաժամանակ, ստորադասում է ինքնորոշման իրավունքը` որպես այդպիսին (այստեղից էլ հղումը Հելսինկյան եզրափակիչ ակտին, այլ ոչ թե ՄԱԿ կանոնադրությանը (տարբերությունը մի առիթով կներկայացնեմ)):

Այսինքն «բանակցություն» բառից մերոնք խուսափում են, քանի որ քննարկում են ձևաչափի հարցը: Հիշեք ԱԳՆ-ի «կոնսուլտացիաներ, ինտենսիվ քննարկումներ» եզրույթները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ