Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

«Զվարթնոց» օդանավակայանի թանկ գների պատճառով ոչ մի բյուջետային ավիաընկերություն Հայաստան չի գա

«Զվարթնոց» օդանավակայանի մենաշնորհային կարգավիճակը, ծառայությունների գների մենաշնորհը, վառելիքի գների մենաշնորհն ու թանկությունը, ոչ բարենպաստ մրցակցությունը՝ հատկապես ռուսական ավիաընկերությունների հետ, երբեք թույլ չեն տա, որ Հայաստան գան բյուջետային ավիաընկերություններ։ Իսկ կառավարությունը մեծագույն ցանկության դեպքում էլ չի կարող միջամտել այդ մենաշնորհներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության ղեկավարի հանձնարարականին։

Նշենք, որ փետրվարի 7-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները: Այդ խորհրդակցության ժամանակ վարչապետը կարևորել է բյուջետային ավիաընկերությունների ներգրավումը։ «Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ տեղերը և ինչ պետք է շտկենք, որպեսզի կարողանանք ուղևորահոսքն էլ ավելի մեծացնել: Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը և դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխահագրությունը, ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու և այլն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

«Ուրիշ բան, եթե Եվրամիության հետ Բաց երկնքի համաձայնագիրը մենք վերջնականապես կնքենք, ունենանք սեփական ավիաընկերություն, գուցե հնարավոր լինի մրցակցել և ներգրավվել բյուջետային ավիաընկերություններին։ Բայց հիմա, գործող պայմաններում չեմ կարծում, որ կառավարությունը կարող է ազդել «Զվարթնոց» օդակայանաի սպասարկումների գնագոյացմանը։ Վառելիքի ներկրման մենաշնորհը լրիվ ռուսական «Ռոսնեֆտ»-ին է պատկանում, մնացած այլ ոլորտներում մենաշնորհները կրկին ռուսներինն է։ Այս պայմաններում չեմ պատկերացնում, թե մենք ինչպես կարող ենք մրցել, ասենք, ռուսական ավիաընկերությունների հետ։ Ռուսները անմիջապես դեմպինգ կանեն, ինչպես եղավ «Էր Արմենիա» ավիաընկերության դեպքում, երբ ռուսների դեմպինգի հետևանքով «Էր Արմենիան» սնանկացավ։ Սա է իրականությունը»,- ընդգծեց Պետրոսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս տարիներին, եթե կառավարությունը և մասնավոր սեկտորը մոլերի ու եկեղեցիների փոխարեն բաց բաժնետիրական ընկերություն ստեղծեր, և օլիգարխները պանամաներում իրենց փողերը լվանալու փոխարեն ավիաընկերություն ստեղծեին, պատկերը լրիվ այլ կլիներ։ «Մենք կունենայինք ազգային փոխադրող, կլիներ մրցակցություն, Հայաստան կգային նաև վարչապետի նշած բյուջետային ավիաընկերությունները, որից կշահեր միայն ուղևորը և բոլոր կողմերը։ «Ես հիմա գիտեմ, որ բանակցություններ են վարվում որոշ բյուջետային ավիաընկերությունների հետ, մասնավորապես մի նորվեգական ընկերության հետ, որը պետք է գա և այստեղից տրանզիտային չվերթներ իրականացնի։ Սա նշանակում է, որ եթե նորվեգական ընկերությունը պետք է գա, այստեղից ուղևոր վերցնի և տանի ցանկացած ուղղությամբ, ապա դա նշանակում է, որ լրիվ ազատությունները տրված են։ Բայց ես գիտեմ նաև այլ բյուջետային ավիաընկերություններ, որոնք «Զվարթնոցի» գների թանկության պատճառով հրաժարվում են Հայաստան գալուց»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ ինքը միշտ առաջարկել է, որ «Շիրակ» օդակայանը ևս ներգրավել, բայց հիմա բոլորովին այլ վիճակ է։ «Շիրակ» օդակայանից թռիչքներ է իրականացնում «Պոբեդա» ավիաընկերությունը, որն իր ուղևորներին խաբում է, թե բյուջետային ավիաընկերություն է, բայց իրականում Ռուսական «Աերոֆլոտ»-ի դուստր ընկերությունն է։

Նշենք, որ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետը հատկապես կարևորել էր դեպի Մեղրի ավիաչվերթների գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը։

Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ նավթի գների էական թանկացումից հետո շահավետ չէ տեղական ավիացիան օգտագործելը։ «Ժամանակին այդպիսի թռիչքներ իրականացվում էր, տեղական ավիացիա ունեինք, բայց այդ ժամանակ ջրի գին էր ավիավառելիքը, իսկ հիմա շատ թանկ է։ Դրան գումարած մենաշնորհները, ակցիզային հարկերը։ Հնարավոր է մի քանի օլիգարխ մի 10-12 տեղանոց օդանավ ձեռք բերեն, թռնեն Մեղրի, գան, բայց բնակչության համար դա հասանելի չի լինի։ Մարդիկ շարունակելու են Մեղրի գնալ երթուղայիններով»,- նշեց մեր զրուցակիցը։

Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ լավ կլինի, որ նման խորհրդակցությունների ժամանակ մասնագետներ հրավիրվեն, քննարկումներ լինեն, բայց կառավարությունում նախընտրում են այդ խորհրդակցությունները իրականացնել իրենց «կուտոկով», առանց լուրջ, մասնագիտական կողմի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում