Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Կարևորը՝ նավթալինի հոտ չգա». Վազգեն Մանուկյանի քաղաքական ակումբի հիմնադրումը իմիտացիա՞, թե՞ դավադրություն

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատրաստվում է քաղաքական ակումբ հիմնադրել։ Իր հարցազրույցում Մանուկյանը մանրամասնում է, որ այն ձևավորման փուլում է, և այժմ խնդիրն այն է, թե ինչպես ձևավորել ակումբը, որպեսզի այն հավասարակշռություն ապահովի: «Հայաստանյան քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, իրար նկատմամբ բավականին սրությամբ կան հակասություններ, և պիտի կարողանաս այնպես անել, որ միակողմանի չլինի, լինի հավասարակշռված, որի դեպքում նոր այն նշանակություն և արդյունք կունենա։ Երբ ակումբի ձևավորումը հասնի այդ աստիճանի, կարծում եմ՝ տեղի կունենա նաև ակումբի ներկայացումը, որպեսզի հասարակությունը նույնպես ծանոթ լինի դրան։ Մինչ այդ կխուսափեմ շատ մանրամասն խոսել այդ գործընթացից»,- նշել է Մանուկյանն իր հարցազրույցում և հավելել, որ պետք է մի հարթակ, որտեղ մարդիկ իրենց կուսակցական «շորերը» դեն կնետեն ու իրար հետ կկարողանան երկխոսել։

https://bavnews.am/wp-content/uploads/2018/04/Azat-Arshakyan-800x445.jpg

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով, մինչդեռ, քաղաքական ակումբը Ազգային ժողովն է. «Մնացած մյուս քաղաքական ակումբ-հավաքույթները որևէ բանի իմիտացիա կամ դավադրություն են։ Քաղաքականությունը տեղի է ունենում Ազգային ժողովում, քաղաքական կազմակերպություններն այնտեղ քաղաքական բանավեճով և գործունեությամբ են զբաղված։ Խորհրդարանից դուրս մնացած մյուս քաղաքական ուժերը կա՛մ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համակիրներն են, կա՛մ նրանց այլընտրանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանը հավելեց. «Այսինքն՝ դա կոալիցիայի քաղաքական ակումբ լինել չի կարող։ Կարող է լինել քաղաքական կուսակցությունների կոալիցիա, որոնք հավակնում են հաջորդ ընտրություններում փոխարինել Ազգային ժողովում ներկայացված այսօրվա քաղաքական ուժերին և նրանց համակիրները չեն առանձին-առանձին վերցրած։ Խորհրդարանից դուրս կան «Իմ քայլի» համակիրներ, «Բարգավաճ Հայաստանի» համակիրներ, «Լուսավոր Հայաստանի» համակիներ։ Նրանք այս երեք կուսակցությունների միջոցով Ազգային ժողովում իրենց դիրքորոշումն արտահայտում են։ Եվ կան քաղաքական ուժեր, որոնք հավակնում են դառնալ վճռական գործունեությամբ զբաղվող ուժեր։ Եթե համակիրներից ու հավակնորդներից դուրս է ինչ-որ բան ստեղծվում՝ դա կա՛մ քաղաքական գործունեության իմիտացիա է, կա՛մ դավադիրներ են»։

https://www.tert.am/cache_image/news_images/780/2338893_1/vigen_copy-770x510.jpg

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման ակումբների ստեղծումը նորմալ երևույթ է. «Եթե ցանկություն ունեն՝ թող հավաքվեն, քննարկեն։ Վազգեն Մանուկյանի մեկ այլ ակումբ՝ «Հանրային խորհուրդը», արտակարգ հտաքրքիր ակումբ է, հիմա եթե ժամանակ ունի՝ թող մեկ այլ ակումբ ստեղծի»։

Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ սա հակաիշխանական, հակահեղափոխական գործունեություն կծավալի, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես խուսափում եմ այդ «հակա» բառն օգտագործել։ Բայց շատ էական է, որ նման ֆորմատները միտված լինեն առաջարկելու առկա խնդիրների արդյունավետ լուծումներ։ Այդ առումով վստահ չեմ, որ այդ նախաձեռնությունը դրան է միտված։ Ես նման համոզմունք չունեմ, բայց ցանկալի կլիներ։ Մենք հասարակական-քաղաքական կյանքում մի շարք լուրջ խնդիրներ ունենք, և իհարկե ցանկալի է, որ շահագրգիռ մարդիկ առաջարկներ ներկայացնեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Իսկ թե որքանով է հնարավոր՝ կդժվարանամ նշել»։

Մեր զրուցակիցը հավելեց. «Կարևոր է իմանալ նաև կազմը, դրանից շատ բան կախված կլինի։ Ամեն դեպքում՝ օգտակար ցանկացած առաջարկություն իշխանությանը պետք է հետաքրքրի։ Եթե առկա խնդիրների լուծման տարբերակներ կան, իշխանությունները պետք է շահագրգռված լինեն դրանք քննարկել։ Եվ նորից կախված է, թե ովքեր կլինեն այդ ակումբում. կարևորը՝ նավթալինի հոտ չգա»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում