Մենք ունենք ակնհայտ խնդիր. առողջապահական համակարգի լրազինումն ու վերազինումը․ Մհեր Գրիգորյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց կորոնավիրուսի հետեւանքների համապարփակ միջոցառումների ծրագիրը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աջակցության ուղղությունները հետեւյալն են․ «Սպառման դեֆորմացման պարագայում կա նաեւ որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, եւ ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների ու միջոցառումների շարք, որով այդ խնդիրը կչեզոքացնենք։

Երկրորդ ուղղությունը, որի շուրջ մենք պետք է մոբիլիզացնենք մեր ռեսուրսները, կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած խմբերն են, որոնց պետք է թիրախավորենք ու օժանդակենք։

Երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։ Մենք ունենք ակնհայտ խնդիր, որն այսօր ամենակարեւորագույնն է ամբողջ աշխարհում՝ առողջապահական համակարգի լրազինումն ու վերազինումը։ Այստեղ նույնպես պետք է իրականացնենք միջոցառումներ։ Եվ, իհարկե, ելնելով իրավիճակից՝ պետական պահուստների, այսինքն՝ դեղորայքային, հումքային, սննդի պաշարների կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորում»։

Փոխվարչապետի խոսքով՝ կառավարությունը պետք է ունենա նոր ֆինանսական մոդել, ճշգրտի իր անելիքները, ծախսերը եւ ներգրավվելիք միջոցները։ Նա նշեց, որ կառավարությունը բաց է ծրագրի հանրային քննարկման համար թե՛ մասնագիտական, թե՛ հանրային հարթակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Ես ուզում եմ երկու տողով խոսել ծրագրի բովանդակային հիմքում ընկած հայեցակարգի վերաբերյալ։ Մենք այս ծրագրով ուզում ենք ոչ միայն աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին, այլ նաեւ աջակցել սոցիալական առաջին հարվածներն ստացած մեր խավերին: Շատ կարեւոր է այս փաթեթի խորքային նպատակը. մեր տնտեսությանը, հանրությանը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն ու մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելն ու տրամադրելն է։ Այս օրակարգը ոչ մի պարագայում, զարգացման որեւէ սցենարի դեպքում չպետք է մոռանանք։ Մեր խնդիրն ավանդական գոյատեւման տրամաբանությունից պետք է տեղափոխենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն։ Այս օրակարգը չպետք է կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին»։

Նա հավելեց, որ իրենք հիմա զբաղված չեն գոյապայքարով, այլ զբաղված են ապագա աշխարհում՝ հետկորոնավիրուսային աշխարհում, Հայաստանի տեղադիրքը, հանրության մրցունակությունը, հանրային հարաբերությունների մակարդակը եւ յուրաքանչյուր քաղաքացու մրցունակությունն ուժեղացնելու ռազմավարական ծրագրի որդեգրմամբ։

«Այդպիսի ժամանակներ չեն եղել, որ չունենան իրենց դժվարությունները»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածությունը հետեւյալն է․ «Մենք ֆինանսները պետք է արդեն ապահովենք, որպեսզի չորեքշաբթի օրվանից ծրագրով նախատեսված ֆինանսներն սկսեն շրջանառվել, շահառուները հնարավորություն ունենան չորեքշաբթի օրվանից ստանալ»։

Վարչապետն ասաց, որ պետք է աշխատեն կառավարության հաջորդ նիստում էլի նոր փաթեթներ ունենալ, որոնցով այլ ծրագրեր կիրականացնեն. «Եվ այսպես այնքան, մինչեւ մենք կհամոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլը հաղթահարված է, եւ մենք կանցնենք ավելի կոնկրետ զարգացման հայեցակարգերի քննարկմանը»։

Տպել
1189 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել