211652_close_icon
views-count2243 դիտում article-date 19:52 13-08-2019

Հայկ Մարությանը գաղափար չունի՝ ինչպես պետք է կառավարել քաղաքը, այդ պոտենցիալը չունի, նա «չի ձգում» քաղաքապետի պաշտոնին. Արմեն Բադալյան. Tert.am

Վարչապետի մակարդակով աղբահանության խնդրին նման կարևորություն տալը ժողովրդական երկրներում նորմալ չէ, բայց Հայաստանի նման երկրում, որտեղ անձնիշխանության համակարգ է ձևավորված, և բոլոր հարցերը լուծվում են վարչապետի մակարդակով, նորմալ է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/08/13/Armen-badalyan/3070640?fbclid=IwAR199QLZmcDf_A8XhNTnHeVMave4RPLfdDdNakEIt9eVFm9oYtQyY_BMm7o]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպմանը, որը ներկայացվեց վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Ժողովրդավարական նորմալ երկրներում, երբ բոլոր իշխանության մարմինների գործառույթները հստակ են, և յուրաքանչյուրը գիտի՝ ինչ պետք է անի, բնականաբար, և՛ աղբն է ժամանակին մաքրվում, և՛ մնացած գործերն են արվում: Այդ երկրների համար սա նորմալ երևույթ է, բայց ոչ Հայաստանի համար»,- նշեց նա: Ուղիղ եթերի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը աղբահանության ներկայիս վիճակի համար մեղադրում էր «Սանիտեկ» ընկերությանը և նախորդ իշխանություններին: Նաև քաղաքապետի և վարչապետի կողմից ակնարկներ եղան «Սանիտեկի» ընկերության Հայաստան գալու կասկածելի հանգամանքների վերաբերյալ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/13/Armen-badalyan/3070640?fbclid=IwAR199QLZmcDf_A8XhNTnHeVMave4RPLfdDdNakEIt9eVFm9oYtQyY_BMm7o]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր