Սոցապում չգիտեն՝ քանի զինհաշմանդամ է դիմել աջակցող միջոց ստանալու համար

Սոցապում չգիտեն՝ քանի զինհաշմանդամ է դիմել աջակցող միջոց ստանալու համար

PanARMENIAN.Net - Աջակցող միջոց ստանալու համար դիմած քաղաքացիների շրջանում հնարավոր չէ տարանջատել՝ ովքեր են պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերել, քանի որ «պատճառական կապերը դեռ սահմանված չեն», PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հարցումով խնդրել էինք նշել, թե պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քանի անձ է դիմել՝ աջակցող միջոց ստանալու համար։

Նախարարությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ շարունակում են աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց: Նախարարությունից նշել էին, որ աջակցող միջոց ստանալու համար դիմել կարող են նաև պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիները։

«2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 11-ը պետական հավաստագրերի հիման վրա 1642 շահառու ստացել է 3211 աջակցող միջոց, որից 3060-ը ստացել է ՀՀ 1491 քաղաքացի, 151-ը՝ Արցախի 151 քաղաքացի»,-փոխանցել են նախարարությունից։

Հարցմանը, թե պատերազմից հետո քանի զինծառայող է հենաշարժողական համակարգի խնդիր ձեռք բերել կամ կորցրել ոտքը, պաշտպանության նախարարությունից պատասխանել են, թե հարցն իրենց համար հստակ ձևակերպված չէ, ուստի պատասխանել չեն կարող։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---