Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Խաչատրյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Սպորտ
a1borba-7.07.-1

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում:   80 կգ քաշային կարգի մրցաշարում մեր մարզիկը եզրափակիչում հաղթեց վրացի Գիորգի Ցոպուրաշվիլուն եւ գրավեց առաջին տեղը:    Իր քաշային կարգում եզրափակիչ էր մտել նաեւ Շանթ Խաչատրյանը (65 կգ), սակայն նա վերջին մարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսլիմ Իմադաեւին եւ բավարարվեց արծաթե մեդալով:   51 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Կարապետյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մարտերից հետո: