Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը մեզ համար պատիվ է՝ հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին. Անդրեյ Մկրտչյան

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությանը մեզ համար պատիվ է՝ հատկապես բաժնետոմսերի 
առաջնային տեղաբաշխման ճանապարհին. Անդրեյ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր հնարավորություններ Ամերիաբանկում` ձեռներեցությամբ զբաղվող կանանց, միկրո, փոքր ու միջին  ձեռնարկությունների համար:  Ամերիաբանկը կգործադրի առավելագույն ջանք՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ու դոնորներից ներգրավված  25 մլն դոլար ֆինանսավորումը վարկերի միջոցով արդյունավետ տեղաբաշխելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկում պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ  Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակությունը բանկի համար պատիվ համարեց՝ հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին:

«Մեր հարաբերությունները ՎԶԵԲ-ի հետ պարզապես ֆինանսական համագործակցություն չեն, այլ ռազմավարական գործընկերություն, որն արդեն տասնամյակից ավելի պատմություն ունի: Հայաստանի համար սա շատ կարևոր նախագիծ է, որն անշուշտ կունենա համապարփակ ազդեցություն»,-ասաց Մկրտչյանը:

Նա հավաստիացրեց, որ Ամերիաբանկը կգործադրի առավելագույն ջանք՝ միջոցների արագ, արդյունավետ և հաջող տեղաբաշխում կազմակերպելու նպատակով՝ հօգուտ հայկական բիզնեսի և մասնավորապես ձեռներեցությամբ զբաղվող կանանց ու փոքր ու միջին  ձեռնարկությունների:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ նշեց, որ ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը միավորում են ջանքերը՝ Հայաստանում գործող ՓՄՁ-ներին աջակցելու և «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում ֆինանսավորում տրամադրելու ուղղությամբ: «Մեր փորձը ցույց է տալիս, որ ձեռներեց կանայք մեծ դեր ունեն նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճը խթանելու գործում»,-ասաց Հանեսյանը

ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենն էլ ՎԶԵԲ-ի համար Ամերիաբանկի հետ երկարամյա գերազանց հարաբերություններ ունենալը շատ հաճելի համարեց: Անդրադառնալով բուն ծրագրին՝ նշեց, որ այն ունի 3 շատ կարևոր բաղադրիչ: «Առաջինը՝ «Կանայք բիզնեսում» ծրագիրն է, որն աջակցում է կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նրանց համար բարելավելով ֆինանսական հասանելիությունը: Երկրորդ բաղադրիչը ՓՄՁ-ների մրցունակության խթանումն է, քանի որ մենք օգնելու ենք տեղական ՓՄՁ-ներին՝ ապահովելու Եվրամիության չափանիշներին, այդ թվում՝ «կանաչ» բաղադրիչի պահանջներին համապատասխանությունը: Եվ երրորդը ՓՄՁ-ների ֆինանսավորումն է, քանի որ մենք Հայաստանում ընդլայնելու ենք ՓՄՁ-ների վարկավորման ծավալները»,-ասաց Կատարինա Բյորլին Հանսենը՝ շնորհակալություն հայտնելով դոնորներին՝ Շվեդիային և ԵՄ-ին՝ համատեղ ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

Շվեդիան աջակցում է ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագրին 2014 թվականից ի վեր: Երևանում Շվեդիայի դեսպանության քաղաքական և տնտեսական/ առևտրային հարցերով աշխատակից Դավիթ Դիլանյանն ասաց՝ ուրախ են, որ Հայաստանում իրականացվում է ՎԶԵԲ-ի այս ծրագիրը:

«Այս առումով ավելի կայուն ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է տեղական շուկայի ներկայացուցչի ներգրավվածությունը: Ուրախ ենք, որ տեղական շուկայում ունենք գործընկեր՝ ի դեմս Ամերիաբանկի, որն ունի ծավալուն պորտֆել և նման ծրագրեր է իրականացնում»,-ընդգծեց Դիլանյանը:

Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը ՎԶԵԲ-ի կողմից  25 մլն դոլարի այս ֆինանսավորումը  որակեց պատմական իրադարձություն: Վարկը տրամադրվում է բաժնետիրոջ կողմից, ինչը Ամերիաբանկի հանդեպ ունեցած վստահության ապացույցն է՝  բոլոր գործընկերների, ավանդատուների և հաճախորդների համար: «Հենց դա էլ մենք առավել շատ ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցելիս: Մյուս կողմից միավորվելով շուկայի առաջատարի հետ՝ ՎԶԵԲ-ը կընդլայնի իր ներկայացվածության շրջանակը մեր երկրում՝ ապահովելով հենց այն փոփոխությունները, որոնք մենք միասին ցանկանում ենք կատարել Հայաստանում»,-ասաց նա:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]