Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել ավելի քան մեկ ամիս առաջ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 27-ին Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդու վերաբերյալ:

Արթուր Վանեցյանը նշեց, որ 43-ամյա տղամարդը ցանկանում էր աշխատանք գտնել և նրան չէր հաջողվում դա անել, ուստի որոշել էր այդ քայլով ուշադրություն գրավել:

« Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ազատամարտիկ, ով հաշվառված է հոգեբուժական կլինիկայում: Քաղաքացին մեզ հայտնել էր, որ աշխատանք է ուզում գտնել, սակայն նրան աշխատանք չէին տալիս: Նա այդ քայլով ցանկանում էր ուշադրություն գրավել: Ինքը դիմել է նաև ինձ` ԱԱԾ համակարգում աշխատելու համար, բայց ԱԱԾ օրենքը արգելում է 27 տարին լրացած և բարձր անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև հոգեբուժական կլինիկայում հաշվառվածներին»,- հայտնեց Վանեցյանը:

Վանեցյանը հավելեց նաև, որ տղամարդը դեռևս գտնվում է կալանքի տակ:

Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Հոկտեմբերի 27-ի երեկոյան 43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել էր մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն շենքի մուտքի մոտ վնասազերծվել էր տեղում ծառայություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում