Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռաֆայել Նադալը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանից  

Ռաֆայել Նադալը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանից

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալի մրցակիցը խորվաթ Բորնա Չորիչն էր: 2 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում Չորիչը առավելության է հասել երեք սեթից հետո՝ 7:6, 4:6, 6:3 հաշվով: Ցինցինատիի մրցաշարը Նադալի մասնակցությամբ առաջին պաշտոնական մրցաշարն է վնասվածքից վերականգնվելուց հետո, որը նա ստացել էր Ուիմբլդոնի ժամանակ:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն կայացել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]