Խաչանովն ԱՄՆ-ում մասնակցել է հաջակցություն Արցախի բարեգործական ակցիայի20 մարտի 2023 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է հաջակցություն Արցախի կազմակերպված բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել։ Այդ մասին ասվում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» ակումբի ֆեյսբուքյան էջում։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 18-ին` Բըրբենքի թենիսի կենտրոնում։ Խաչանովը հանդես է եկել որպես «Արարատ-Խաչանով» խորագրով ակցիայի, որի շրջանակում նաև դրամահավաք է անցկացվել, հատուկ հյուր։ 2023-ի հունվարին Կարեն Խաչանովը Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պի՛նդ մնա)։ Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ էր տարել, դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում էր արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։Բրիտանական The Guardian-ը նշել էր, որ Խաչանովի ուղերձները նույնքան ուշադրություն են գրավել, որքան նրա թենիսը՝ նկատի ունենալով Արցախին աջակցող գրառումները։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |