1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընդդիմադիրների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը հայտնեց հաջորդ օրվա քայլերի մասին

Ընդդիմադիրների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը հայտնեց 
հաջորդ օրվա քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը  փետրվարի 23-ի առավոտյան նախատեսում է հավաքվել կառավարական երրորդ մասնաշենքի մոտ՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը, այնուհետև՝ երեկոյան երթով շարժվել դեպի Դատախազության, Ոստիկանության շենքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս մեր երթերով, բողոքի հսկայական ակցիաներով խաթարելու ենք ամբողջ հասարակական կյանքը և հասնելու ենք իշխանափոխության»,-նշեց նա ու վստահեցրեց, որ պարալիզացնելու են մայրաքաղաքը և ամբողջ Հայաստանը:

Սաղաթելյանը, դիմելով երթի մասնակիցներին, տեղեկացրեց, որ վաղը՝ փետրվարի 23-ին ունեն երկու կարևոր գործողություն: Ըստ իր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ժամը 11:30-ին գնալու է կառավարության երրորդ մասնաշենք, Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին այդ ժամին գնալ կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ազատ տեղաշարժը: «Դրանից հետո երեկոյան ժամը 18:30-ին հավաքվում ենք Հանրապետության մետրոյի կայարանի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից տեղի է ունենալու երթ՝ դեպի Դատախազություն, այնուհետև Ոստիկանություն: Գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով»,-ասաց Սաղաթելյանը:

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) ժամը 18:00-ին մեկնարկել էր ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը: Այն հասավ մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ նաև շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]