Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ 
ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, Վանաշեն գյուղից Վեդի քաղաք տանող ճանապարհին մարտի 3-ին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, իսկ մեքենայի զննությամբ՝ գործարանային համարով գազային ատրճանակ ու ևս մեկ դանակ՝ դարձյալ գաղտնի փականով։ Ատրճանակն ու դանակները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]