Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արման Եղոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

Արման Եղոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն փետրվարի 22-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արման Եղոյանի գրասենյակից: 

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ իր խոսքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքների բռնազավթման, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների, ռազմագերիների անհապաղ վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պահպանման և այլ առանցքային խնդիրներին։

Այս համատեքստում պատգամավորը կարևորել է եվրոպական կառույցների և գործընկերների կողմից հասցեական կոչերի հնչեցումը՝ դրանք համարելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու հետագա փորձերի կանխարգելման նվազագույն գործիք։

Եղոյանը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը պետք է դրվի հակամարտության կարգավորման հիմքում՝ միաժամանակ հավելելով, որ ոտնահարվել է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջադրված հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Տոյվո Կլաարը և Անդրեա Վիկտորինը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման գոծընթացի շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ այն համարելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA), որի վավերացման գործընթացն ավարտվել է և որը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]