Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Ինչպես պայքարել ատելության խոսքի դեմ

Մի շարք կայքերում, սոցիալական ցանցերում նկատելի է, թե որքան են ավելացել ատելության խոսքը, փոխադարձ վիրավորանքները քաղաքական հակադիր ճամբարներում գտնող անձանց միջեւ։ Ընդհուպ մինչեւ մարդու անձնական կյանքը քչփորելը, հրապարակայնացնելը, տարատեսակ պիտակավորումներ հնչեցնելը քաղաքական կամ սոցիալական այլ խմբի պատկանող անձանց հասցեին դարձել են սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կամ որոշ կայքերի հիմնական զբաղմունքը։ Վառ օրինակ է նաեւ հանրահայտ «Սորոս»-ի գրասենյակի մոտ արդեն պարբերական դարձած ակցիաների կազմակերպումը։

Միջազգային կառույցները քանիցս են արձագանքել այն փաստին, որ պետք է բացառել ատելության խոսքը, միմյանց ուղղված վիրավորանքներն ու կոչերը։ Ի՞նչ պետք է անել այդ ամենի դեմ։

Փաստաբան Արա Ղազարյանը նկատում է, որ Քրեական օրենսգրքում նախատեսվում է որոշակի խստացում եւ ավելի մանրամասն հանցակազմի օբկետիվ հատկանիշներ։ Նա նկատում է, որ Քաղաքացիական օրենսգրքում էլ կան որոշակի կարգավորումներ։

«Պետք է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում։ Հիմա ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը, հուսով եմ, կարող է կարգավորումներ մտցնել այդ հարցում»,- ասաց Արա Ղազարյանը։

E-draft.am կայքում տեղադրված է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման հիմնավորումը, որտեղ փորձել են սահմանել ատելության խոսքը։

«Ատելության խոսքը դուրս է ազատության իրավունքի շրջանակներից։ Թեեւ միջազգային իրավունքում առկա չէ «ատելության խոսք» հասկացության համընդհանուր ճանաչում գտած ձեւակերպում, եւ այն տարբեր կերպ է ընկալվում ազգային եւ միջազգային մակարդակներում եւ տարբեր դրսեւորումներ կարող է ունենալ, այնուամենայնիվ, անվիճելի է, որ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերը , անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ նման բռնություն քարոզելը հանդիսանում է «ատելության խոսքի» ծայրահեղ դրսեւորում»,- պարզաբանված է e-draft.am-ում։։ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն էլ առաջարկել էր ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը վերաձեւակերպել հետեւյալ խմբագրմամբ․ «Ազգային, էթնիկական, ռասայական, քաղաքական, գաղափարախոսական կամ կրոնական , սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով թշնամանք, ատելություն, ինչպես նաեւ այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հարուցելուն ուղղված արարքը․․․»։

Վարջերս էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի մոտ կազմակերպվող ակցիաներին եւ այնտեղ հնչող կոչերին, նշել էր, որ անթույլատրելի է արժանապատվությունը վիրավորող կամ ատելության ցանկացած խոսք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում