Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կայսրության արյունոտ ձեռագիրը

Երեք տարի առաջ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը գնդակահարեց Ավետիսյանների ընտանիքին: Իրավական հարթության վրա այդպես էլ չբացահայտվեց այս ծանր ոճիրը: Պերմյակովն այդպես էլ, ըստ էության, անհասանելի մնաց Հայաստանի արդարադատության համար` թեև ձևականորեն դատը տեղի էր ունենում մեր երկրի դատարանում: Ոճրագործը նախաքննության և դատավարության ողջ ընթացքում պահվեց ռուսական ռազմակայանում` ի դերև անելով հանցագործության բացահայտման որևէ հեռանկար:

Հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ պարզվում է դրա պատճառահետևանքային կապը: Երեք տարի անց նույնիսկ` այդպես էլ հայտնի չի դարձել, թե որն է եղել ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործած ոճիրի մոտիվը: Եթե գործեր արդարադատությունը, գուցե արյունոտ այս միջադեպը խոր հետք չթողեր հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Երեք տարվա հեռավորությունից արդեն այնքան էլ էական չէ, թե անասնական որ բնազդն է եղել Պերմյակովի արարքի պատճառը, որովհետև, մեծ հաշվով, սա կայսրության, օկուպացիոն ռեժիմի սովորական ձեռագիր է, որով հարուստ է համաշխարհային պատմությունը:

Մոսկվան ապացուցեց, որ ոճրագործ զինծառայողն իր համար ավելի թանկ է, քան` հայ-ռուսական հարաբերությունները: Միջպետական հարաբերություններում Մոսկվան Հայաստանի հետ վարվում է նույն նենգությամբ, դաժանությամբ, ցինիզմով: Պերմյակովի արյունոտ ոճիրն ընդամենը հետևանք է, որը եկավ փաստելու, որ հայ-ռուսական հարաբերությունները ձևախեղված են, գտնվում են շատ ցածր նշաձողի վրա:

Պերմյակովի արարքը պետք է լուրջ ազդակ դառնար Հայաստանի իշխանությունների համար` հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայելու, պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու համար: Հայաստանի իշխանությունները, սակայն, ոչ միայն հանդես չեկան արժանապատիվ կեցվածքով, այլ ամեն ինչ արեցին` սպանդին հաջորդած օրերին Գյումրիում սկիզբ առած ինքնաբուխ հուզումները ճնշելու համար: Ռուսական կայսրության արձագանքը չուշացավ: Եթե Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը, ապա անխուսափելի պետք է լիներ ոտնձգությունը պետության, նրա ինքնիշխանության դեմ: Եթե Պերմյակովի ոճիրին հաջորդեր Հայաստանի արժանապատիվ կեցվածքը, Ռուսաստանը գուցե վերանայեր իր քաղաքականությունը մեր երկրի, ժողովրդի հանդեպ:

Գյումրիի արյունոտ միջադեպը դարձավ այն մեծ շղթայի օղակներից մեկը, որով Մոսկվան Հայաստանում վերացրեց դիմադրության ռեսուրսը: Դրան պետք է հաջորդեր Ապրիլյան պատերազմը, որը տեղի ունեցավ Մոսկվայի հրահրմամբ, երբ Ռուսաստանի մատակարարած սպառազինությամբ հեղեղվեց հարյուրից ավելի հայ երիտասարդների արյուն: Պերմյակովի ոճիրը հայ-ռուսական վասալային հարաբերությունների խորհրդանիշն է: Ոչ առաջինը և հաստատ` ոչ վերջինը, քանի դեռ Հայաստանը չի վերագտել իր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, սուբեկտությունը: 1999թ-ի հոկտեմբերի 27-ին Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանում գլխատեց Հայաստանի վերնախավին, Գյումրիի միջադեպը կայսրության արյունոտ ձեռագրի հերթական դրսևորումն էր, որին արժանանում են ժողովուրդները, որոնք կորցրել են դիմադրելու, պայքարելու ունակությունը:

Երեք տարի առաջ Գյումրիում Ռուսաստանն` իր ոճրագործ զինվորի ինքնաձիգով, հերթական անգամ կրակել է մեր ինքնիշխանության վրա, օկուպացրել է մեր դիմադրության հերթական ամրոցը: Ու նվաստացուցիչ այս վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայ-ռուսական հարաբերությունները կառուցվելու են տիրոջ և ծառայի շփումների տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում