9181 դիտում
17:31 11-07-2017
Առողջապահության նախարարությունում ստացվել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում 7-ական, Կոտայքի մարզում` 6, Սյունիքում և Տավուշում` 3-ական, իսկ Շիրակի մարզում 1 դեպք: Գեղարքունիքի մարզում օձի խայթոցի դեպք չի արձանագրվել, այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից:
Նշենք, որ տուժածներից 44-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 21-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:
Այս տարի օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 18-ին, 2016 թվականին` ապրիլի 13-ին:
Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով: Հարկ է նշել, որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:
Նմանատիպ նյութեր
4863 դիտում
15:26 07-09-2018
Արցախում օձի խայթոցի դեպքերը նվազել են. ԱՀ առողջապահության նախարարություն
2003 դիտում
18:57 16-05-2014
Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 5 դեպք
1202 դիտում
19:27 27-05-2014
Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը