Բաժիններ՝

Բելլա Հադիդը լուսանկարվել է Pop նորաձևության հանդեսի շապիկի համար

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը Pop նորաձեւության հանդեսի շապիկի համար լուսանկարվել է հոլանի կրծքով: Լուսանկարը հրապարակված է հրատարակության պաշտոնական Instagram-օգտահաշվում։

Լուսանկարում Բելլա Հադիդը կեցվածք է ընդունել կաշվե կուրտկայով՝ Bottega Veneta իտալական բրենդի շղթայով: Այն կոճկված է այնպես, որ սուպերմոդելի կուրծքը գործնականում ամբողջովին մերկ է: Լուսանկարի հեղինակը դարձել է ֆեշն-լուսանկարիչ Հյուգո Քոմթեն, իսկ որպես ոճաբան հանդես է եկել Վանեսա Ռեյդը: Հադիդի երկրպագուները հիացել են մոդելի նոր լուսանկարով:

«Աստված իմ, նա պարզապես իդեալական է»,-հիացել է մեկնաբաններից մեկը: «Դու բառացիորեն ամենագեղեցիկ կինն ես աշխարհում»,-գովաբանել է մյուս բաժանորդուհին: «Ցնցող թիմի ցնցող աշխատանք»,-նշել է մեկ այլ երկրպագու: Բելլա Հադիդն ամերիկացի մոդել է, նա իր կարիերան սկսել է 2014 թվականին:

Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել է պոդիում, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ Models.com. պորտալի վարկածով ճանաչվել է տարվա մոդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս