Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան. Ստեփանակերտն արձագանքում է «Վերնատան» համաժողովին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, երեկ «Վերնատան» անդրանիկ համաժողովին Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշեց, որ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք։ Արդյոք Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև բա՞րդ հարաբերություններ են։

-Ե՛վ պաշտոնական Ստեփանակերտը, և՛ ընդհանրապես բոլոր նրանք, որոնք առաջին հերթին կարևորում են մեր ազգային շահը, միասնականությունը, պետք է ամեն ինչ անեն, որ երկու հայկական պետությունների փոխհարաբերությունները իրոք լինեն միասնական, որ որևէ ճեղքում, որևէ անհամաձայնություն չլինի, առավել ևս թշնամանք չլինի։ Եվ սա բոլորիս պարտքն է, անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնում և անկախ նրանից՝ ով ինչ անցյալ, ներկա ունի։ Եվ մեր ԶՈՒ-ն միշտ այդ մոտեցմամբ են առաջնորդվել, դրա համար էլ մեր սահմանները անառիկ պահում են։ Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին, որովհետև դա ճիշտ չէ, բայց ասեմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ միասնականությունը պահպանվի, իսկ մտածել, որ Արցախի հարցը շուտափույթ լուծել ցանկացած ձևով և ձերբազատվել այսպիսի ծանրությունից, կարծում եմ, եթե նույնիսկ կան այդպիսի մարդիկ, ապա սա կհանգեցնի հայոց պետականության կործանման, որովհետև Հայաստանն աշխարհաքաղաքական առումով իրենից գործոն, հետաքրքրություն է ներկայացնում այնքան, որքան կա Արցախ-Հայաստան կենսունակ Հանրապետություններ։ Առանց դրա ՀՀ-ն գործոն չի լինելու, առանց դրան ՀՀ-ն վերածվելու է օբյեկտի, թատերաբեմի, որի կործանումը շատ կարճ ժամանակի արդյունք է լինելու։ Եվ սա պետք է բոլորս լավ հասկանանք։

Վազգեն Մանուկյանը նաև ասաց, որ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն, այս ամենը լուծում է մեկ հոգի։ Նման հայտարարությունները բարդացնո՞ւմ են իրավիճակը։

-Սա ներքաղաքական խնդիր է, և ճիշտ չէ, որ հատկապես պաշտոնական Ստեփանակերտը միջամտի նման գործընթացներին։ Մենք տեսնում ենք, որ հիմա Հայաստանի ներքաղաքական ասպարեզը վերակազմավորվում է և այն համահունչ է ժողովրդավարական համակարգին, որովհետև քաղաքական դաշտը պետք է դինամիկ լինի, պետք է անընդհատ վերակազմավորվի։ Սա ցանկացած կենդանի քաղաքական օրգանիզմի, առավել ևս պետության բաղադրիչներից է։ Հետևաբար, ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, ինչ նոր փոփոխություններ տեղի կունենան, բայց կարևորն այն է, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ լինի մի կարևոր գաղափար, որը միավորում է ամբողջ հայությանը, ինչպիսին այն եղել է 1988-ից սկսած, նույնիսկ մինչև այդ։ Եվ այս հրամայականը, կարծում եմ, որ բոլորն էլ պետք է պահպանեն։

-Անընդհատ խոսվում է, թե Արցախի խնդրի կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտը և Հայաստանն ունեն տարբեր մոտեցումներ, Փաշինյանը ասում է չկա նման բան։ Երկու պետությունների պատկերացումները խնդրի լուծման հետ կապված նույնակա՞ն են։

-Որպեսզի հասկանանք՝ կան տարաձայնություններ, թե ոչ, ասեմ հետևյալը. դուք քաջածանոթ եք պաշտոնական Ստեփանակերտի մոտեցմանը։ Մենք միշտ ասել ենք հետևյալը, որ առաջին հերթին պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց, որ կողմնակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ ենք, վախենում ենք և մեզ համար չկա վերադարձ անցյալին, լինի դա սահմանների թե կարգավիճակի առումով։ Եվ եթե ՀՀ վարչապետն ասում է, որ չկա տարաձայնություն, հետևաբար, պաշտոնական  ԵՐևանը նույն այդ գաղափարների շուրջ է կառուցում իր քաղաքականությունը։ Տվյալ դեպքում սա հայ ժողովրդի հավաքական մոտեցումն է, որովհետև չի կարող լինել վերադարձ անցյալին։ Ինչպես կարող ենք մենք պատկերացնել Քարվաճառի անցումը Ադրբեջանին, որտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, ո՞վ կարող է այդ քայլին գնա և վտանգի ողջ Հայաստանը կամ նոր ցեղասպանության վտանգ տակ դնի։ Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ և հայրենասեր մարդ գնա այդ ճանապարհով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում