Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու են Մխիթարյանին հետապնդում վնասվածքները. Հայ ֆուտբոլիստը կմնա՞ «Ռոմայում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ոչ մի կերպ չի հաջողվում դառնալ իտալական «Ռոմայի» առաջատարներից մեկը։ Մեր ֆուտբոլիստի մուտքը Ա սերիա խոստումնալից էր, և թվում էր, թե կարճ ժամանակ անց իտալական ֆուտբոլում ևս կունենանք փայլող աստղ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» նորամուտը նշել էր Ա սերիայի 3-րդ տուրի «Սասուլոյի» դեմ մրցավեճում։ Այս խաղում տպավորությունն այնպիսին էր, որ հայ ֆուտբոլիստը երկար տարիներ խաղացել է Հռոմի թիմում և 5 մատի պես գիտի խաղային բոլոր նյուանսները: Շատերն արդեն իսկ պնդում էին, որ «Ռոման» Մխիթարյանի թիմն է, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում: Բնական է, որ մեկ խաղով դժվար էր նման համոզմունքի գալը, բայց այն, որ Մխիթարյանը «Ռոմայում» շատ ավելի ազատ և անկաշկանդ ֆուտբոլ ցուցադրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում, արդեն իսկ փաստ է: Ավելի ստույգ՝ լավատեղյակ լինելով Մխիթարյանի որակներին՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նրա առաջ դրսևորվելու լայն հորիզոն է բացել:

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որոնց ես բոլորից շատ եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող», և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։ Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- Իտալիա տեղափոխվելուց հետո հայտարարել էր հայտնի ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն։

Վերջինիս գլխավորությամբ Մխիթարյանը 2010-2013 թվականներին փայլուն ելույթով աչքի էր ընկել Դոնեցկի «Շախտյորում»: Լուչեսկուի դիտարկումները միանգամայն դիպուկ կարելի է որակել: Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ավելի ստույգ՝ մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որպեսզի հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլու Ֆոնսեկան կարծես թե մտադիր է Մխիթարյանից քաղել արդյունավետության ողջ արսենալը: Մրցաշրջանի «Ռոմայի» երկրպագուները սոցիալական ցանցերում պահանջում էին, որ ակումբի ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր կնքի Հենրիխ Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ մեր կիսապաշտպանը Հռոմի թիմում ելույթ է ունենում վարձավճարով, սակայն մրցաշրջանի ավարտին «Ռոման» հնարավորություն կունենա պայմանագիր կնքելու Մխիթարյանի հետ:

Ինչևէ, տեղափոխվելով «Ռոմա»՝ Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Մեր ֆուտբոլիստին Իտալիայում հետապնդում են վնասվածքները։ Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Մխիթարյանը աճուկի լուրջ վնասվածք ստացավ, որի ապաքինման համար պահանջվեց 2 ամսից ավելի։ Մխիթարյանն այդ ընթացքում չկարողացավ օգնել Հայաստանի ազգային հավաքականին, որը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի վերջնամասում ունենալով հնարավորություն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, այնուամենայնիվ ձախողվեց։ Շատերը մեր ազգային թիմի անհաջողությունը կապում են հենց Մխիթարյանի բացակայության հետ։

Շարք վերադառնալով՝ նա գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 14-րդ տուրի «Վերոնայի» դեմ մրցավեճում՝ կրկին ապացուցելով, որ մեծ պրոֆեսիոնալ է։ Հայ ֆուտբոլիստը աչքի ընկավ նաև 16-րդ տուրի «Սպալի» հետ խաղում, և թվում էր, թե Հայաստանի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի միջնամասում երկրորդ շունչն է հավաքում, բայց… Հունվարի սկզբին «Տորինոյի» դեմ խաղում նա կրկին վնասվածք ստացավ և բաց թողեց «Ռոմայի» համար խիստ կարևոր «Յուվենտուսի» դեմ առաջնության և գավաթային հանդիպումները, ինչպես նաև հռոմեական դերբին։ Ֆոնսեկան հույս էր հայտնել, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել հռոմեական դերբիին, բայց հայ ֆուտբոլիստն այդ հանդիպմանը հայտավորված չէր։

Ինչպե՞ս բացատրել մեր ֆուտբոլիստի վնասվածքների շարքը։ Այո, Մխիթարյանը վնասվածք էր ստանում նաև իր նախորդ թիմերում, բայց դրանք հաճախակի չէին։ Մխիթարյանին ամենևին չես դասի այն ֆուտբոլիստների շարքին, որոնք վնասվածքների պատճառով չեն կարողանում կայուն ֆուտբոլ ցուցադրել։ Մեր հավաքականի ավագը մշտապես աչքի է ընկել ֆունկցիոնալ և ֆիզիկական բարձր որակներով։ Վնասվածքների շարքը թերևս մեկ բացատրություն ունի։ Մխիթարյանի անցումը դինամիկ և արագ Պրեմիեր լիգայից ուժային Ա սերիա այնքան էլ սահուն չստացվեց։ Իտալական ֆուտբոլը էապես տարբերվում է թե գերմանականից և թե անգլիականից: Ա սերիայում չկան այն արագությունն ու դինամիկան, որ բնորոշ են Պրեմիեր լիգային և Բունդեսլիգային: Միևնույն ժամանակ իտալական թիմերը դավանում են ուժային և ինչ-որ տեղ կոպիտ ֆուտբոլ: Իտալիայում առանցքային է տակտիկական պայքարը:

Երկար տարիներ խաղալով Անգլիայում և Գերմանիայում Մխիթարյանի մոտ արմատացել էր խաղային մի մեթոդիկա, որը որոշակիորեն տարբերվում է Ա սերիայի փիլիսոփայությունից։ Մխիթարյանին խանգարում է նաև վարձավճարով խաղալու փաստը։ Նա ամեն կերպ ձգտում է կարճ ժամանակում ցուցադրել արդյունավետ խաղ, ինչը հանգեցնում նաև մկանային լարվածության։ Չենք կասկածում, որ որոշ ժամանակ անց Մխիթարյանը վերջնականապես իրեն կգտնի նաև Իտալիայի ինչ-որ տեղի սպեցիֆիկ առաջնությունում։ Խնդիրն այն է, թե կցանկանա՞ արդյոք «Ռոման» պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ։ Ինչ խոսք, նախընտրելի կլինի, որ Մխիթարյանը շարունակի ելույթները «Ռոմայում» և վերջնականապես հաղթահարի մարտահրավերը։ Այս պահին նրա վերադարձը «Արսենալ» քիչ հավանական է թվում։

Վերջին օրերին շատ էր խոսվում այն մասին, որ «Ռոման» ևս մեկ առաջարկով կդիմի «Արսենալին»` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար: Անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Ռոմայի» նախկին՝ 10 միլիոն եվրո առաջարկն «Արսենալի» համար անընդունելի է եղել, և այժմ իտալական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 14 միլիոն եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում