211652_close_icon
views-count2316 դիտում article-date 22:38 11-02-2022

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
 
Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն:

Սպորտի 93-ամյա նվիրյալն այսօր էլ շարունակում է մարզվել՝ լավագույն օրինակ լինելով սերունդների համար, որոնք ձգտում են նմանվել նրան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր