211652_close_icon
views-count39174 դիտում article-date 14:46 07-04-2019

Հերթական բացահայտումը Էրեբունու ոստիկանների և քննիչների կողմից. իրավապահների ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. հայտնաբերվել են ատրճանակներ, կռփազենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 6-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 66-ամյա Զարուհի Մ.-ն իր տանը պահում է ապօրինի ձեռք բերված ատրճանակներ, ինքաձիգեր, մեծ քանակությամբ ռազմամթերք: Ոստիկաններն ու քննիչները նաև օպերատիվ տվյալներ էին ստացել, որ մարտի 30-ին Զարուհի Մ.-ի որդին՝ Խորենացի փողոցի բնակիչ, 46-ամյա Սամվել Ս.-ն մոտ 250 հազար դրամով ինքնաձիք է վաճառել Երևանի բնակիչ, 28-ամյա Լևոն Բ.-ին: Նույն օրը փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նշված քրգործի շրջանակում Էրեբունու ոստիկաններն ու քննիչները խուզարկություն են կատարել Զարուհի Մ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել է ատրճանակ, 9 փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփ, 1 հատ «DERRINGER» գրառմամբ ատրճանակ և մեկ հատ դեղին մետաղից կռփազենք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը քննիչը առգրավել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկությունը կատարվել է դատարանի որոշմամբ և մինչ խուզարկությունը քննիչներն ու ոստիկանները Զարուհի Մ.-ին և նրա որդուն՝ Սամվել Ս.-ին, առաջարկել են, որպեսզի իրենց ներկայացնեն իրենց մոտ եղած ապօրինի պահվող զենքերն ու զինամթերքը, որից հետո Սամվել Ս.-ն ներկայացրել է ննջասենյակում՝ անկողնու մեջ պահված ատրճանակը, իսկ ննջասենյակի պահարանում պահված փամփուշտատուփը՝ լիցքավորված 9 հատ փամփուշտներով: Այդ ամենից հետո նրանք հայտարարել են, որ այլ զենքեր և զինամթերք չունեն: Սակայն Էրեբունու ոստիկաններն ու քննիչները վստահ էին իրենց ստացված տեղեկության իրականության վրա և «DERRINGER» գրառմամբ ատրճանակը և մեկ հատ դեղին մետաղից կռփազենքը խուզարկությամբ են հայտնաբերվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր